Recent posts
To top
7 Jun

Շուշան Երիցյանը «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի գլխավոր թագակիրն է

miss_vs

Հայաստանում  կայացավ Միսս ԱՊՀ 2017 մրցույթը: ԱՊՀ երկրներից ժամանած 26 աղջիկները մրցելու էին երեկոյի թագուհու և ամենագեղեցիկի տիտղոսի համար: Հայաստանն այս մրցույթում ներկայացնում էին Արփինե Բալյանը, Մարինե Մարգարյանը և Շուշան Երիցյանը: Ժյուրիի որոշմամբ`  մրցույթում  հաղթող ճանաչվեց դերասանուհի և մոդել Շուշան Երիցյանը:

Ժյուրիի կազմում էին Գոհար Հարությունյանը, երգչուհիներ Աննա Խաչատրյանն ու Ռուզան Ավետիքյանը, դերասան Հարություն Մովսիսյանը, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը։