Recent posts
To top
8 Oct

Մեկնաբանում է Շակիրայի ներկայացուցիչը

Համացանցում մի քանի օր է արդեն քննարկվում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պիկեի և հայտնի երգչուհի Շակիրայի բաժանման մասին լուրը: Լուրը կար, պատճառը՝ ոչ. մամուլը, Պիկեի քաղաքական կողմնորոշումից սկսած՝ Շակիրայի տարիքով վերջացրած, հազար ու մի վարկած ուներ, որոնք սակայն, կարծես հօդս են ցնդում:

Խոսել է Շակիրայի ներկայացուցիչը: ԶԼՄ-ին տված մեկնաբանության մեջ նա հայտնել է, որ ֆուտբոլիստն ու աստղը միասին են և նրանց մոտ ամեն ինչ առաջվա պես է: Նրա խոսքով՝ այս լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են Պիկեին ցավ պատճառել:

Image00008

Ներկայացուցչի խոսքերը հաստատել է նաև Պիկեն՝ ոչ ուղղակի կերպով. ֆուտբոլիստը իր թվիթերյան էջում տեղադրել է Շակիրայի կատարումներից մեկը:

Հիշեցնենք, որ զույգը միասին էր 2010 թվականից: Չնայած նրանք երկու երեխաների ծնողներ են արդեն, բայց մինչ օրս չեն օրինականացրել իրենց հարաբերությունները: