Recent posts
To top
25 Oct

SHADDAI ԶԲՈՍԱՆԱՎ 38 ՄԵՏՐ ԲԱՐՁՐՈւԹՅԱՆ ՎՐԱ

Shaddai_03

Բոլոր նրանց համար, ովքեր ունեն անսահմանափակ քանակությամբ գումար և չգիտեն` ինչպես այն ճիշտ օգտագործել, իտալացի դիզայներ Գաբրիելե Տերուցին բավական գայթակղիչ առաջարկ ունի: Վերջինս ներկայացրել է աներևակայելի մեգազբոսանավի կոնցեպտ, որը կտպավորի նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին: Նորույթը ստացել է Shaddai անվանումը, որը եբրայերենից թարգմանաբար նշանակում է <<ամենակարող>>: 150 մ երկարությամբ զբոսանավի գլխավոր առանձնահատկությունը 38 մ բարձրության վրա գտնվող սեփականատիրոջ խցիկն է, որտեղից կարելի է հիանալ անծայրածիր օվկիանոսի ողջ գեղեցկությամբ: Դիզայների խոսքերով` նմանատիպ ֆանտաստիկ զբոսանավ նախագծելու համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ժամանակակից ճարտարապետությունը, ինչպես նաև մարդկանց` դեպի վերելք ձգտելու մշտական ցանկությունը: Դրանց վառ օրինակներն են Բաբելոնյան աշտարակը, եգիպտական բուրգերը և ժամանակակից երկնաքերերը: Տերուցին յուրօրինակ ձևով է մոտեցել այդ հարցինª ներկայացնելով նմանակը չունեցող նավի կոնցեպտ: Հիմնական տախտակամածի վրա է գտնվում Beach Club-ը, որն աչքի է ընկնում իր ձկներով ակվարիումով, իսկ դրա առաստաղը թափանցիկ լողավազանի հատակն է: Ի դեպ, ջուրն այդտեղ լցվում է վերևի տախտակամածի ջրվեժից:

3-1 iate3 loffit-shaddai-la-omnipotencia-de-un-yate-de-150-metros-de-eslora-06 Shaddai_03