Recent posts
To top
11 Mar

Sexy Stone: Շերոնը 59 տարեկան է

sheron stone

Ոտքը ոտքին գցելիս ոչ ոք այնքան գրավիչ չէ, որքան Շերոն Սթոունը:
Հոլիվուդի աստղն ու սեքս սիմվոլը երեկ դարձավ 59 տարեկան: Այս առիթով, մենք որոշել ենք ընտրել ու Ձեզ ներկայացնել խարիզմատիկ դերասանուհու մասին մի քանի փաստ:

Շիկահեր և ինտելեկտուալ: Հոլիվուդյան գեղեցկուհին աչքի է ընկնում սուր մտքով և բարձր ինտելեկտով: Դերասանուհու IQ-ն 154 է և նախանձելի. այսպիսի արդյունք կոլեգաները դեռ չեն գրանցել:

stone

Մայր Սթոունը: Դերասանուհին ունի 3 երեխա, երեքն էլ որդեգրված են: Նա չի սիրում երեխաների հետ հայտնվել կարմիր գորգերին ու աստղային միջոցառումներին, երեխաների նկարները սոցցանցերում չի հրապարակում:

Երեխա ունենալուց լավ բան չկա, ավելի լավ կարող է լինել միայն  երկուսը կամ երեքը ունենալը:

stone
Տղամարդիկ և նա: Չնայած մասնագիտական կյանքում ունեցած հաջողություններին՝ աստղի անձնական կյանքը հարթ չի դասավորվել: Էկրանի գայթակղիչ կնոջը հաջողվել է գրավել  շատ տղամարդկանց, բայց ոչ երկար ժամանակով. Սթոունն ամուսնացել ու բաժանվել է մի քանի անգամ: Ասում են՝ նա գաղտնի ու ռոմանտիկ կապի մեջ է եղել Լեոնարդո դի Կաբրիոյի և Անտոնիո Բանդերասի հետ: Ինքը Սթոունը մի առիթով ամուսնության մասին ասել է.

Ամուսնությունը դժոխքի լավագույն արտացոլումն է երկրի վրա, որ երբևէ տեսել եմ
:

stone
SexyStone: Աստղային իսկական փառքի Սթոունն արժանացավ 34 տարեկանում: Հենց այդ ժամանակ նա նկարահանվեց «Հիմնական բնազդ» ֆիլմում: Բաց և անկաշկանդ տեսարանների պատճառով այս դերից հրաժարվել էին Ջուլիա Ռոբերթսը, Միշել Պֆայֆերն ու Մեգ Ռայանը: Այն ժամանակ դեռ քչերին հայտնի Շերոնը դարձավ Մայքլ Դուգլասի խաղընկերուհին, կինոյի աղջիկն ու 1992-ի տարվա բացահայտումը, իսկ «Հիմնական բնազդ» ֆիլմը՝ տարվա սենսացիան: Սթոունի՝ ոտքը ոտքին գցելու բրենդային շարժումը մինչ օրս համարվում է ամենասեքսուալ կինոէպիզոդներից մեկը:

stone