Recent posts
To top
6 Aug

BOMB իվենթ՝ Սևանում. Միշո, DJ Սերժո, Ֆելիքս Խաչատրյան, Ռեինկարնացիա

37304849_628051277578553_148748658924322816_o

Այս ամռան ամենաBOMB իվենթն արդեն մեր քթի տակ է. օգոստոսի 11-ին սպասվում է Sevan Summer Sprint-ը՝ արևոտ, ամառային, երիտասարդական և շատ թեժ ռիթմերով:

Ռեինկարնացիա, Միշո, DJ Սերժո, Ֆելիքս Խաչատրյան. սա նշանակում է, որ սպասվում է գլխապտույտ փարթի, խելահեղ ռիթմեր, լուսային և գունային էֆեկտներ և վերջապես՝ անտանելի լավ մթնոլորտ:

Sevan Summer Sprint-ին ներկա ենք լինելու նաև մենք.  el.am-ն իր ողջ թիմով կմասնակցենք  այս ամռան ամենաերիտասարդական ու ռիթմիկ միջոցառմանը: Մենք օնլայն ռեժիմով, կարճ հոլովակներով ու ֆոտոպատմություններով կմեկնաբանենք  այս իրադարձությունը: Այնպես որ, եթե օգոստոսի 11-ն արդեն պլանավորել եք, բայց ոչ Սևանում, ապա կարող եք հետևել մեզ. el.am-ի live-րը կփոխանցեն ձեզ ողջ օրվա խենթ ու արևոտ տրամադրությունները:

Չնայած դրան՝ մեր կողմից խորհուրդ ենք տալիս՝ անպայման եկեք, հետո փնտրեք ու գտեք ձեզ մեր լուսանկարներում. չէ որ մենք ու դուք այնտեղ ենք, որտեղ լավագույն իվենթներն են:

Ի դեպ, Sevan Summer Sprint-ի մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ այստեղ:

 

37304849_628051277578553_148748658924322816_o