Recent posts
To top
10 Mar

Աստղաբույլ ձեր մատներին. Սիրուշո, Aram MP3, Լիլիթ Հովհաննիսյան և ուրիշներ

Աստղային դեմքեր՝ ոչ ավել, ոչ պակաս, հենց ձեր մատներին. եղունգի լաք ընտրելու ու եղունգները ներկելու դասական մոտեցմանը զուգահեռ՝ Գայանե Մելքոնյանն  առաջարկում է նոր և կրեատիվ տարբերակ: Ձեր մատներ այսուհետ կարող են զարդարել սիրելի աստղերն ու մյուս հայտնիները:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես տեսա Սիրուշոյի «Պռեգոմեշ» տեսահալովակը: Ինձ դուր եկավ այդ տեսահոլովակը, էներգետիկան: Գրեթե ոչ մի բառ չհասկանալով՝ ես երգում էի այդ երգը: Սիրուշոյի կերպարը ևս ինձ շատ դուր եկավ, և ես ցանկացա նկարել նրան: Այսպես սկսվեց ամեն ինչ,- պատմում է Գայանեն:
Մատնահարդարի խոսքով՝ ինքն առաջին հերթին ընտրում է արտահայտիչ և ճանաչելի դիմագծեր ունեցող և իրեն դուր եկած աստղերի:
Հաճույքով լսում եմ Սիրուշոյի, Լիլիթ Հովհաննիսյանի, Իվետա Մուկուչյանի երգերը, Արամ MP3-ն է շատ խարիզմատիկ ու լավ շոումեն: Ես, իհարկե, նաև հաշվի եմ առնում, թե ովքեր են սիրված և պոպուլյար Հայաստանում:

Հայաստանցի հաճախորդները, որպես կանոն, ցանկանում են եղունգները զարդարել հայ աստղերի պատկերներով: Բայց լինում են դեպքեր, երբ «շեղվում են» ու նախընտրում մուլտֆիլմի հերոսների, ծաղիկներ, երկրաչափական պատկերներ, իրենք իրենց, ամուսնուն կամ երեխային:

Գայանեի «դիմանկար- մատնահարդարումը» տևում է 40 րոպեից մինչև մեկ ժամ ու պահպանվում մեկ ամսից էլ ավելի: Առաջարկում ենք տեսնել, թե ինչպես կարելի է նկարել նույնիսկ փոքրիկ «կտավի» վրա:Եթե դուք նույնպես ցանկություն կունենաք զարմացնել ձեր ընկերներին գեղեցիկ մատնահարդարմամբ՝ այցելեք Sergey Zverev գեցեցկության սրահ:

Facebook/ Сеть салонов красоты “Сергей Зверев “

ул.Грача Кочара 24 ?224252
Ул.Т.Петросяна 51 ?372237
Ул.Сарьяна 24 ?527010

IMG_4666 IMG_4667 IMG_4668 IMG_4669 IMG_4670 IMG_4671 IMG_4672 IMG_4673 IMG_4674

IMG_3198

IMG_4658

IMG_4656