Recent posts
To top
29 Nov

Այ սա արդեն լուրջ է. The Weeknd-ը ջնջել է իր և Սելենա Գոմեսի նկարները

Համարյա մեկ ամիս է անցել այն օրից, ինչ  տարածվեց Սելենա Գոմեսի և The Weeknd-ի բաժանման մասին լուրը: Ընդ որում, աղբյուրները հայտնում են, որ ճգնաժամը սկսվել էր վաղուց, իսկ բաժանումը կանխատեսելի էր:

Բաժանումից հետո 25-ամյա գեղեցկուհին վերադարձավ նախկին սիրո՝ Ջաթին Բիբերի մոտ: Աբելը նույնպես փորձեց ցույց տալ, որ իր մոտ աամեն ինչ կարգին է. նա նախ հանդիպում էր խորհրդավոր շիկահերի հետ (հետո պարզվեց՝ աղջիկը Բիբերի նախկին ընկերուհին է), ապա որոշեց՝ նախկինն ավելի լավն էր: Բայց սկսեց պտտվել ոչ թե «նախկին» Գոմեսի, այլ նախկին ընկերուհու՝ Բելլա Հադիդի  շուրջ:

Գանգրահեր երգչի մտերիմները վստահեցնում են, որ նա վերջնականապես որոշել է հետ բերել 2016 թվականի ամենապահանջված մոդելի՝ Բելլա Հադիդի վստահությունն ու սիրտը: Եվ որոշել է շահել գեղեցկուհու սիրտը ոչ միայն նվերներով ու խոսքերով, այլ նաև «ծանրակշիռ» քայլերով. The Weeknd-ն այլևս չի հետևում Սելենային սոցցանցերով և ջնջել է համատեղ բոլոր նկարները:

Ինչ վերաբերում էգեղեցկուհի Գոմեսին՝ նա ավելի մեծահոգի է. նախկին սիրո՝ լուսանկարների տեսքով վկայություններն առայժմ նրա էջերում են, իսկ սրտում տեղ կա միայն Ջասթին Բիբերի համար: Համենայն դեպս, այդպես է երևում: