Recent posts
To top
9 May

Սելենա Գոմեսը՝ Met Gala 2018-ին

Image00001

Այս տարի 25-ամյա երգչուհի Սելենա Գոմեսը Met Gala 2018-ի կարմիր գորգին քայլում էր կանացի ու շքեղ զգեստով և հպարտ միայնության մեջ:

2017-ին նույն առիթով նա եկել էր նախկին սիրելիի՝ The Weeknd-ի հետ: Երաժշտական զույգը երջանիկ էր երևում ու չէր իջնում ամսագրերի ու նորաձևության կայքերի գլխավոր էջերից, բայց զույգի միջև ամենն ավարտվեց, ու Սելենան մխիթարություն փորձեց գտնել նախկին սիրո՝ Ջասթին Բիբերի մոտ՝ ապարդյուն. երկրորդ փորձը ևս ձախողվեց:

Image00002

Անհաջող սիրավեպերից հետո Գոմեսը որոշ ժամանակ չերևաց, հետո՝ եկավ ու զարմացրեց:

Met Gala 2018-ին  երգչուհին կրում էր Coach ապրանքանիշի  մեղմ կաթնագույն զգեստը՝ համադրված արևայրուքի հետ:

Image00003