Recent posts
To top
5 Dec

Սելենա Գոմեսը և Ջասթին Բիբերը որոշել են ապրել միասին

Ատամի խոզանակ ու ևս մի քանի անհրաժեշտ իրեր. Սելենա Գոմեսը գնումներ է արել՝ Ջասթին Բիբերի հարմարավետության համար:

Արևմտյան ԶԼՄ-ը պնդում են, որ երիտասարդ զույգը դադարից հետո ոչ միայն միացել է, այլ նաև որոշել ավելի մոտ լինել իրար՝ նույն տանիքի տակ ապրել: Աղբյուրների խոսքով՝ Ջասթինն արդեն տեղափոխվել է Սելենայի մոտ: Երգիչը աղջկա տունէ  տարել ամենաանհրաժեշտը՝ բեյսբոլի գլխարկներն ու հագուստը:

Ասում են՝ երգչուհին դեմ չէ իր տանն ընդունել սիրելիին, բայց այլ պլաններ կան. արտիստների մտերիմներից մեկի խոսքով՝ զույգը պատրաստվում է 15 միլիոն դոլարի սահմաններում տուն գնել և հանգիստ կյանք վարել: