Recent posts
To top
14 Oct

ՍԵԴԱ ՍԵՐՈԲՅԱՆ.POOL fashion for EL Magazine

_D0A3854 2

Մոդել, հաղորդավարուհի Սեդա Սերոբյանի համար ազատ ժամանակն անցկացնելու լավագույն տարբերակը լողավազանն է, ուր նա սիրում է այցելել ընկերների հետ: Մեր ֆոտոշարքում, սակայն, նա մենակ է, բայց ինչպես միշտ գայթակղիչ, սեքսուալ ու անչափ հմայիչ:

արտ-տնօրեն` Մայա Պողոսյան

լուսանկարիչ` Gor Robertovich

դիմահարդարումը` Թինա Թևոսյանի (Make-up Studio)

վարսահարդարումը` <<Սերգեյ Զվերև>> գեղեցկության սրահի նկարահանման վայրը՝ Caucasus Complex

Լավագույն մարմին՚ տիտղոսը 2011-ից քեզ հետ է: Ո՞րն է մարմինը գեղեցիկ պահելու քո բանաձեւը:

_D0A4012 2

վզնոցը` Suite Blanco

Դիետաներ չեմ պահում, երկար տարիներ պարով եմ զբաղվել, այսօր էլ մարզվում եմ, պատրաստվում եմ յոգայի գնալ:

Հեռախոսով արված վերջին լուսանկարը:

Այս հարցազրույցից մեկ ժամ առաջ էր. սելֆի ընկերներիս հետ:

Ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական լուսանկարիչը:

Ինձ համար իդեալական է այն  լուսանկարիչը, ում հետ ես թեթև եմ աշխատում, և շատ արագ ստանում ենք ցանկալի կադրը:

_D0A3854 2
լողազգեստը և թևնոցը` Garage

Ամենամեծ սխալը, որ թույլ են տալիս սկսնակ մոդելները:

Երբ հստակ չեն պատկերացնում մոդելի աշխատանքը և որոշում են, ասենք, մասնակցել տարբեր ակցիաների, օրինակ, բուկլետներ են բաժանում սրճարաններում կամ այլ վայրերում:

Ինչպիսի՞ն պետք է լինի մոդելը դիզայների, ոճաբանի եւ թիմի մյուս անդամների աշխատանքը ճիշտ ներկայացնելու համար:

Պետք է իր տեսակով համոզիչ լինի` չկրկնօրինակելով հայտնի մոդելներին, ունենա յուրօրինակ քայլվածք, այսինքն` տիրապետի ոչ ստանդարտ, բայց միաժամանակ գրագետ դեֆիլեի:

_D0A3699 2

լողազգեստը, մատանին և ականջօղը` Suite Blanco
վզնոցը` Top Shop

Զգեստապահարանի բազային  <<բաղադրիչները>>:

Կարճ սև զգեստներ, բարձրակրունկ կոշիկներ, ջինսե տաբատներ և կեդեր:

Գեղեցկությանն  <<ուղղված>> ամենօրյա արարողակարգը:

Մաշկը թարմ պահող քսուքներ, թեթև դիմահարդարում (անպայման թարթիչաներկ և տոնային քսուք):

Երեք անուն fashion-ում, որ մեծապես փոխել են այն:

Քեյթ Մոս, Քիմ Քարդաշյան, Կոկո Շանել:

Ինչի՞ համար կինը չպետք է գումար խնայի:

Այն ամենի, ինչը կապված է արտաքինի հետ` դիմահարդարում, հագուստ և այլն:

Քո ամենամեծ թերությունը:

Մի փոքր ծայրահեղ եմ: Կա’մ այս կողմ, կա’մ` այն:

_D0A3522 2

լողազգեստը, վզնոցը և ակնոցը` Top Shop
թևնոցը և մատանին` Suite Blanco

Ո՞ր դեպքում կխախտես կանոնները:

Էությամբ զգույշ մարդ եմ, ծանրութեթև եմ անում միշտ, այնպես որ, դժվար է ասել:

Ո՞րն է կնոջ եւ տղամարդու հիմնական տարբերությունը:

Էմոցիոնալ դաշտերն են տարբեր, այդտեղից էլ` բոլոր տարբերությունները:

_D0A3498 2

լողազգեստը, վզնոցը և ակնոցը` Top Shop
թևնոցը և մատանին` Suite Blanco

Ինչի՞ համար դու համարձակություն չունես:

Ամբողջովին մերկ նկարահանվելու… Եթե առաջարկ անեին մասշտաբային ու շատ հեղինակավոր նախագծի մասնակցելու, ես, գուցե, մտածեի: Օրինակ, Pireli օրացույցի կողմից (հեղ.- ծիծաղում է):

Քո ամենահամարձակ կերպարը:

2012-ին ձեր ամսագրի կողմից կազմակերպված <<30 ամենացանկալի հայերը>> նախագծի կերպարս. լուսանկարվել էի ներքնազգեստով:

_D0A3452 2

լողազգեստը` La Senza
թևնոցը և ականջօղը` Suite Blanco