Recent posts
To top
31 Jul

Մոդել Սեդա Բաղդասարյանը el-ի նոր ֆոտոշարքում

PLAY3 (1)

Արտ տնօրեն՝ Լուսինե Մնացականյան,
Մոդել՝ Սեդա Բաղդասարյան
Լուսանկարիչ՝ Սարգիս Մկոյան
Հարցազրույցը՝ Անահիտ Հակոբյանի
Դիզայներ՝ Մերի Ստեփանյան  , instagram/bymarystepanyan
Նկարահանման վայրը՝ Multi Grand Pharaon Hotel
Հոլովակը ՝ Արա Ղազարյանի

-3 բան, որ Ձեզ դուր եկավ մեզ հետ աշխատելիս:
-Ուրախ, դրական և բարի մթնոլորտ՝ ողջ անձնակազմի կողմից:

-Իսկ ի՞նչ դուր չեկավ:
-Չկա մի բան, որ դուր չեկավ. ամեն ինչ բարձր մակարդակով էր կազմակերպված:

-Մարդ, ով Ձեր մասնագիտական կյանքի վրա մեծ ազդեցություն է ունեցել:
-Ամուսինս է: Նա դեմ չէ, որ ես շարունակեմ գործունեությունս մոդելային ասպարեզում:

-Դժվա՞ր է Հայաստանում մոդել աշխատելը:
-Դժվարությունները հաղթահարելու համար են, իսկ ես դժվարություն չեմ տեսնում:

Image00008

-3 բան, որ ոչ ոք դեռ չգիտի Ձեր մասին:
-Դժվար է երեքը նշել. ապրում ենք մի «ինսթագրամյան դարաշրջանում», որտեղ մարդիկ ամեն ինչից տեղեկացված են: Միայն կասեմ, որ նորությունները դեռ առջևում են:

-Որքա՞ն պետք է վաստակի մոդելը, որպեսզի չփնտրի երկրորդ աշխատանք:
– Հայաստանում անհնար է ապրել միայն մոդելի աշխատավարձով. աշխատանքի ծավալները քիչ են, դրա համար խորհուրդ կտամ չհրաժարվել երկրորդ աշխատանքից և մասնագիտությունից:

Image00006

-Շա՞տ է փոխվել կյանքը ամուսնությունից հետո:
– Կյանքն ամուսնությունից հետո իհարկե փոխվել է, բայց դեպի ավելի հեքիաթայինն ու մաքուրը:

-Գեղեցիկ լինելու 4 պարզ կանոն:
– Առաջինը հոգով հարուստ լինելն է. դրանից առավել ոչինչ չի կարող գեղեցկացնել: Երկրորդը սիրելն է՝ շրջապատին, ընտանիքին, կենդանիներին, բնությունը, կյանքը:
Երրորդը՝ թե կինը և թե տղամարդը պետք է խնամված լինեն: Դե չորրորդն էլ՝ ճաշակով ու կանացի հագնվելը:

Image00005

-Արարք, որը կատարելու  համարձակություն երբեք  չեք ունենա:
-Երբեք սուտ խոսելու համարձակություն չեմ ունենա:

-Ասեկոսեներ ու բամբասանքներ. պատասխանե՞լ, հերքե՞լ, թե՞ լռել և առաջ շարժվել:
-Լռել և միայն առաջ շարժվել:

-Մանկության ամենադրական, պայծառ հիշողությունը…
-6 տարեկանում մասնակցել եմ գեղեցկության մրցույթի, որտեղ արժանացել էի «Միսս ֆոտոմոդել» կոչմանը:

Image00003

-Ամենասիրելի վայրը Երևանում:
-Քանի որ ապրում եմ Մոսկվայում, Երևանում ամենասիրելի վայրը մեր տունն է:

-Ուրբաթ ողջ օրը տրամադրել եք այս նկարահանմանը: Իսկ ինչպե՞ս անցկացնել ուրբաթ երեկոն, որպեսզի ուիքենդը հաջող սկսվի:
-Ընկերուհիների հետ և ուրախ մթնոլորտում, իսկ վայրն այնքան էլ էական չէ:

Image00001

-Երեք հատկանիշ, որով կբնութագրեք իսկական ընկերոջը: 
-Ես շատ քիչ ունեմ իսկական ընկերներ: Ընկերը նախ պետք է քո հոգուն հարազատ լինի, նվիրված և անդավաճան: հուսամ՝ ես հենց այդպիսի ընկեր եմ:

-Ինչպիսի՞ ֆոտոսեսիայի առաջարկ չեք ընդունի:
-Չափից դուրս բաց ֆոտոսեսիայի առաջարկները կմերժեմ:

Image00002