Recent posts
To top
29 Apr

ԳԱՂՏՆԱԲԱՌԸ` ՍԻՐՈւՀԻ. ՀԱՇՎԱՐԿՈՎ ՍԻՐԱՎԵՊ

girlwithphone copy

Ալո’, բա’րև, Նո°յ, ես համաձայն եմ հարցազրույց տալ, սակայն ոչ մի ակնարկ, թե ով եմ ես, չի կարող լինել, հակառակ դեպքում ես խնդիրներ կունենամ ու այն էլ` շատ՚: Ահա այսպիսին էր նրա պատասխանն իմ առաջարկին` զրուցել իր կյանքի թաքուն ու քողարկված էջի մասին:

խորագիրը՝ Նոյ Սիմոնյանի

Ահա այսպիսին էր մեր հերոսուհու պատասխանն իմ առաջարկին` զրուցել իր կյանքի թաքուն ու քողարկված էջի մասին: Նա հայկական իրականության մեջ շատ հայտնի և հեղինակավոր մի մարդու սիրուհին է… Սիրուհու կարգավիճակը վերջին տարիներին այլ ընկալումներ է ստացել ու նախևառաջ սիրուհիների աչքերում: Եթե տարիներ առաջ կանայք ամեն կերպ փորձում էին թաքցնել այդ փաստը (շատերն իրենց սիրեկանի մեքենայից իջնում էին տնից հեռու մի վայրում, որպեսզի հարևանները հանկարծ չնկատեն), ապա այսօր սիրուհի լինելը դարձել է մոդայիկ և թրենդային: Կանայք նույնիսկ իրար հետ յուրահատուկ մրցակցության մեջ են մտնում, թե ում սիրեկանն է ավելի լավ կատարում իր պարտականությունները: Ըստ www.wikipedia.com կայքէջի` սիրուհին այն կինն է, ով սեքսուալ կապի մեջ է մի տղամարդու հետ, որը հոգում է նրա ֆինանսական բոլոր ծախսերը, սակայն նրանք ընդհանուր կենցաղ չեն կիսում: Այս ՙպաշտոնական՚ բնորոշման հետ, սակայն, ինքս համաձայն չեմ, քանի որ հնուց եկող այս ՙկարգավիճակը՚ (չեմ ուզում ասել` մասնագիտություն), ցույց է տալիս, որ բարձրաշխարհիկ անձինք ամիսներով փակվել են դղյակներում իրենց սիրուհիների հետ. մի երևույթ, որը շարունակվում է մինչև այսօր: Սիրուհուց մինչև քաղաքացիական ամուսնություն և մարմնավաճառություն. որտե±ղ են հատվում այս իրողությունները, որտեղի±ց է սկսվում մեկը և ավարտվում մյուսը: Հարցեր, որոնց, կարծում եմ, կարող է պատասխանել միայն գլխավոր ՙմեղավորը՚` սիրուհին:

Եվ այսպես, նա հրավիրեց ինձ իր տուն: Ի զարմանս ինձ` նրա տունը Հյուսիսային պողոտայում կամ մեկ այլ քմահաճ վայրում չէր: Երևանի միջին դասի թաղամասերից մեկում գտնվող նրա բնակարանը, սակայն, ոչնչով չէր զիջում շքեղ փենթհաուսներին:

Ինչո՞ւ քո տունը կենտրոնում չէ: Մեքենայիդ ՙհամապատասխան՚ վայրում չես բնակվում կարծես:

Հահահա’, Նոյ ջա’ն, պատասխանը շատ պարզ է. կենտրոնի տներում հարևաններ կան, շփումներ, ի վերջո, այս ու այն կողմ պտտվող, հետաքրքրասեր աչքեր, իսկ մեր քաղաքը շատ փոքր է:

Հիմա հասկանալի է… Լա°վ, արի° մենք էլ այս ու այն կողմ չընկնենք ու անցնենք թեմային:

Այո’, ես սիրուհի եմ և չեմ ամաչում դրանից: Արդեն մի քանի տարի է` նույն մարդու հետ եմ կապի մեջ: Ներքին հպարտություն ունեմ, սակայն, ցավոք, անունը չեմ կարող տալ:

Ի՞նչ է դա քեզ համար` կարգավիճա՞կ, թե՞ մասնագիտություն:

Կարծում եմ` ապրելակերպ, քանի որ դեռ 18 տարեկանից կյանքումս չեմ հիշում շրջան, որ իմ կողքին տղամարդ չլինի: Վերջին տղամարդուս հետ եմ արդեն երեք տարի:

Բավական երկար ժամանակ, փաստորեն: Մեր օրերում դժվար է տղամարդուն պահել կողքիդ այդքան երկար: Երեւի մեծ ջանքեր ես թափում:

Ես գիտեմ` տղամարդուն ինչ է պետք. ես չեմ ծանրաբեռնում նրան կենցաղով, որովհետև նրա կինն արդեն դա ապահովել է: Նա ինձ հետ ժամանակ է անցկացնում, որպեսզի լարվածությունը թուլացնի: Իսկ եթե արհեստական լարվածություններ ստեղծվեն, նա կգնա, քանի որ ես միակն ու անթերին չեմ: Ես գիտեմ` նրան ինչ է պետք, իսկ նա գիտի` ինչ պիտի անի:

Միայն լարվածություն չստեղծե±լն է արդյոք լավ սիրուհի լինելու գրավականը:

Իհարկե, ո°չ: Ես պետք է միշտ խնամված լինեմ, ֆորմայի մեջ, ինչպես ասում են: Հետևում եմ կազմվածքիս, նրա կնոջ պես ամուսնությունից հետո S-ից XL համարի հագուստ չեմ կրում: Եվ նման այլ կանացի մանրուքներ, որոնց մասին բարձրաձայնելու կարիք չկա, քանի որ յուրաքանչյուր կին գիտի դրա մասին: Պարզապես ոմանք գործում են, իսկ ոմանք` ուղղակի մտածում դրա մասին:

Կարծես, որոշակի խանդ կա նրա կնոջ հանդեպ:

ՙՍիրուհի՚ բառն իր մեջ հենց սեր բառն է ներառում: Իհարկե, մենք սիրում ենք իրար, հարգում, և ես գիտակցում եմ նաև, որ եթե նույնիսկ մի փոքր ընտրության հնարավորություն լինի, նա կընտրի իր կնոջը: Ինձ համար այդ փաստը շատ ցավոտ է, քանի որ ես այնքան նվիրված եմ ու անում եմ ամեն ինչ նրա համար:

Փաստորեն, հաշվարկից բացի, կան նաեւ զգացմունքներ:

Իհարկե, կան, ես չեմ մեղադրում ոչ ոքի, բայց եթե զգացմունքներ չլինեին, դա մարմնավաճառություն կլիներ իմ կողմից: Ես մարմնավաճառ չեմ, և ամեն ինչ կառուցված է փոխադարձ սիրո և հարգանքի վրա:

Փաստորեն, ըստ քեզ` մարմնավաճառուհուց դեպի սիրուհի սահմանը հենց զգացմունքներո±վ է բաժանվում:

Որոշակի իմաստով` այո°, բայց մի քիչ ճոխացրած է ու մի փոքր էլ գռեհիկ այդպես ասելը:

Ի՞նչ է նա տալիս քեզ, կամ ի՞նչ ես դու պահանջում:

Երբ տղամարդը սիրահարվում է կնոջը կամ հավանում է նրան, կինը սկսում է մոռանալ իր այն կերպարը, որով նրան սիրել են: Երբ ես հանդիպել եմ նրան, ես խնամված էի, լավագույն տեսքով, ու այս ամբողջ ընթացքում նա ինձ երբեք չի տեսել անխնամ ու գզգզված մազերով: Ես վարել եմ մեքենա, և նրան հասկացրել եմ, որ ես այդ ամենն ունեմ: Ու եթե ուզում ես հարաբերություններ, ուրեմն պատրաստ եղիր անել ամեն ինչ, որպեսզի ես լինեմ այնպիսին, ինչպիսին ինձ հավանել ես, կամ լինեմ ավելի լավը: Նա դա հասկացել է և մինչև օրս հոգում է իմ բոլոր ծախսերը:

Նա ամեն անգամ գումա՞ր է տալիս քեզ… Ա°յ, ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Եթե ես նրան ասեմ` ինձ այս մի բանն է պետք կամ այն մյուսը և այլն, կնշանակի, որ ես ծանրաբեռնում եմ: Յուրաքանչյուր ամիս վարորդի հետ գումար է ուղարկում, բացի այդ, երբ որևէ թանկարժեք բան եմ ուզում, կանացի խաղիկների միջոցով ստանում եմ այն, ինչ ուզում եմ: Ես մեծ մարդ եմ, և ինքս կարող եմ լուծել իմ հարցերը:

Ստացվում է` դու ինքնուրույն ես, բայց կախյալ:

Ես ինձ երբեք նրանից կախված չեմ համարել. նա գիտի, որ ամեն վայրկյան կարող է կորցնել ինձ:

Իսկ չե՞ս մտածում, որ դու կկորցնես:

Ես կկորցնեմ զգացմունքներս, սակայն նոր տղամարդ գտնելն ինձ համար խաղուպար է: Ուղղակի հիմա էլ նրան պետք է սկսեմ հարմարեցնել իմ ապրելակերպին:

Ֆիլմի սցենարի պես ես ներկայացնում ամեն բան… Արդյոք քեզ համար չկա±ն խնդիրներ այդ հարաբերություններում:

Իհարկե, կան: Ես, օրինակ, չեմ կարող նրա հետ գնալ ռեստորան և ռոմանտիկ ընթրիք ունենալ, չեմ կարող երեկոյան զանգահարել ու ասել` բարի° գիշեր, չեմ կարող թելադրել իմ գրաֆիկը: Ես պետք է հարմարվեմ իր գրաֆիկին, պետք է լինեմ այնպիսին, ինչպիսին նա ուզում է ինձ տեսնել, նույնիսկ եթե 40 աստիճան տաքությամբ պառկած եմ, և շատ ու շատ այլ հարցեր:

Կուզենայի՞ր նրա հետ ամուսնանալ: Տղամարդիկ հաճախ են ամուսնանում իրենց սիրուհիների հետ:

Սա Հայաստանն է, և այստեղ այդ կարգավիճակի մարդիկ չեն բաժանվում իրենց կանանցից, քանի որ դա ստատուսի խնդիր է, իսկ կանայք էլ, շատ անգամ իմանալով իրենց ամուսինների կապի մասին, լռում են կամ մեղադրում ոչ թե ամուսիններին, այլ սիրուհիներին:

Իսկ ներկայիս սիրեկանիդ կինը գիտի՞ քո մասին:

Ո’չ, երևի դա է պատճառը, որ առանց խնդիրների մեր կապը շարունակվում է: Սակայն նախկին սիրեկանիս կինն իմացել էր, այդ պատճառով էլ շատ արագ բաժանվեց ինձնից:

Իսկ ո՞վ գիտի ձեր կապի մասին, բացի նրա վարորդից:

Մի քանի հավատարիմ ընկերուհիներ, ովքեր, ի դեպ, նույնպես սիրեկաններ ունեն և լավ հասկանում են, որ բարձրաձայնել դրա մասին պետք չէ, և նրա մի քանի ընկերները, ում հետ միասին ճանապարհորդել ենք:

Փաստորեն, նաեւ ճանապարհորդում եք միասին:

Այո’, հենց դրսում եմ ես ինձ լիարժեք զգում, քանի որ փողոցում միասին շրջում ենք, զբոսնում, գնում ենք խանութներ, ռեստորան, տեսարժան վայրեր: Ես ինձ երկրորդ կին են զգում: Բայց հենց այդ միտքը գալիս է, հանում եմ գլխիցս, քանի որ նա արդեն կին ունի, իսկ եթե ես լինեմ երկրորդ կին, ապա սիրուհի կփնտրի իր համար:

Կարծում ես` լա՞վ կին կլինես ամուսնուդ համար:

Չգիտեմ` լավը կլինեմ, թե վատը, բայց հաստատ գիտեմ, որ նա սիրուհի չի կարող ունենալ, քանի որ անգիր գիտեմ բոլոր հնարքները, թե ինչպես են կնոջը խաբում. Չէ՞ որ դա տեղի է ունենում հենց իմ կողքին, իմ աչքի առաջ:

Երբեւէ մտածե՞լ ես աշխատելու մասին:

Տարբեր ոլորտներում կարճ ժամանակահատվածով աշխատել եմ, սակայն չեմ կարծում, թե աշխատելով հնարավոր է ձեռք բերել այն ամենը, ինչ ունեմ: Սիրում եմ աշխատել, սակայն գրաֆիկն ինձ համար չէ: Ապագայում սեփական բիզնես կբացեմ, բայց մինչև այդ դեռ ժամանակ կա: Չնայած ներկայիս ֆեմինիստական մոտեցումներին ես կարծում եմ, որ կինը պետք է աշխատի միայն իր հաճույքի համար, եթե, իհարկե, դրա խիստ անհրաժեշտությունը չկա:

Ինչպիսի՞ն ես պատկերացնում քո ապագան:

Ապահովված և ճանապարհորդություններով լի: Ես խելացի եմ. ունեմ գույք, բանկային հաշիվներ, իսկ ամենասիրածս նվերը ոսկին ու ադամանդն են, որոնք իրենց արժեքը երբեք չեն կորցնի:

Կարծում ես` այս ապրելակերպդ հավե՞րժ է:

Իհարկե, ոչ, ես 30-ն անց կին եմ, և վաղ թե ուշ կգա մի օր, երբ ես չեմ կարողանա նրան տալ այն, ինչ նա ուզում է: Չնայած իմ հարգարժան ընկերուհիներից մեկը, ով արդեն 60-ն անց է, մինչև այսօր նույն սիրեկանի հետ է, և շատուշատ հարցեր մարդիկ ավելի արագ են լուծում նրա միջոցով, քան այլ ճանապարհներով:

Ի՞նչ նկատի ունես:

Դե°, օրինակ, ինչ-որ մեկն ունի հարկերի հետ խնդիրներ, դիմում են նրա սիրուհուն, որպեսզի բարեխոսի` հաստատ իմանալով, որ սիրեկանը երբեք չի մերժի իրեն:

Քեզ հաճախ չենք տեսնում միջոցառումների ժամանակ: Ինչո՞ւ:

Ես ու դու ծանոթացել ենք ընկերուհուս բուտիկի ցուցադրության ժամանակ. դա արդեն միջոցառում էր: Իսկ ինչո°ւ հաճախ չես տեսնում, քանի որ լողափին ՙԿրիստալ՚ շամպայն խմելն ավելի հաճելի է, քան հայկական խանութների բացումներին սովետական շամպայն խմելը: Ի դեպ, արի° մեր հարցազրույցի կապակցությամբ խմենք… Կաշառում եմ, որ հանկարծ չգրես անուն, տվյալներ և այլ բաներ (ծիծաղում է.- հեղ.):

Չէ°, կարող ես հանգիստ լինել, կոնֆիդենցիալությունն ապահովված է: Իսկ խմելու առաջարկը չեմ մերժի:

girlwithphone copy original copy wallpaper-1825413 copy zk82-016-k82-017-stitch copy

ԳԱՂՏՆԱԲԱՌԸ` ՍԻՐՈւՀԻ

ՀԱՇՎԱՐԿՈՎ ՍԻՐԱՎԵՊ