Recent posts
To top
15 Jan

Best of the best. Սարգիս Մկոյան

DSC_0108 with LOGO

Best of the best. մեր շարքը քաղաքի լավագույն լուսանկարիչների մասին է:

Հարցազրույցներ կան, որ վերածվում են զրույցի. հարցերի տեղերը և բնույթն ինքըստինքյան փոխվում են, և չես հասկանում, որ պահից սկսած «Դուք»-ը դառնում է՝ «դու»:

Այսպիսի զրույց ունեցանք մեր շարքի հյուրի՝ Սարգիս Մկոյանի հետ: Լուսանկարիչ, ով պարզապես սեփական ինքնագիտակցության համար պայքարում է պարանի ցատկում սահմանելու Գինեսի ռեկորդ:

DSC_8254

-Հասցրե՞լ եք այսօր արդեն պարան ցատկել։

-Ոչ:

Ամե՞ն օր

-Ամեն օր, 2-3 ժամ։

Ո՞րն է առավել դժվար պարան ցատկելը թե՞ լուսանկարելը։

-Միանշանակ պարան ցատկելը, որովհետև սա ինձ համար նոր զբաղմունք է, իսկ լուսանկարչության մեջ ես ավելի քան ինքնավստահ եմ։

DSC_8378

Առավել հաճելի՞։

-Ես «խայտառակ» սկզբունքային մարդ եմ: Անում եմ այն, ինչն ինձ հաճույք է պատճառում, հակառակ դեպքում՝ չեմ անում: Եթե ինչ-որ բանը դարձել է իմը, ուրեմն հաճելի է. տարանջատում  չկա:

-Ես գիտեմ, որ Դուք լուսանկարում եք քիչ….հետո ինքներդ ընտրում՝ ինչը թողնել, և ինչը ջնջել. այդպե՞ս է:

-Մեծամտություն չդիտվի, բայց ես անիմաստ եմ համարում շատ լուսանկարել:

-Ինչո՞ւ:

-Ընդունելության քննության համար պարապելուց իմ մաթեմատիկայի ու ֆիզիկայի ուսուցիչն ասում էր՝  ընտրեք ամենակարճ ճանապարհը խնդիրը լուծելու, մի՛ ծանրաբեռնեք Ձեր ուղեղը երկար ու անիմաստ:

Կարճ ու էֆեկտիվ. միտքը մինչ օրս իմ մեջ է….ես կյանքում այդպես եմ ապրում:

DSC_3285

-Առաջին տեսախցիկը՝ տատիկից, տաղա՞նդը….:

-Երևի թե պապիկից….ինքը լուսանկարիչ չի եղել, այլ՝ վերանորոգող. զբաղվել է նկարչական աշխատանքներով:

Մեր ընտանիքում ստեղծագործական տաղանդով օժտված մարդիկ, որպես այդպիսին, շատ չեն, ես էլ երբեք չեմ պատկերացրել, որ կարող եմ դառնալ ստեղծագործող: Նախասիրություններս մանկական տարիքում այնքան տարբեր ու զարգացող են եղել, որ հենց այսպես էլ պետք է ստացվեր:

Իմ մասնագիտությամբ՝ որպես էներգետիկ, երբեք չեմ աշխատի. չեմ կարող նստել 4 պատերի մեջ, ներփակվել…. ես այդպիսին չեմ:

-Ինչի՞ շնորհիվ են դառնում պրոֆեսիոնալ լուսանկարիչ:

-Ճաշակի՛:

DSC_1448

Գիտեք, բոլոր կոմպոզիցիոն օրենքները պետք է իդեալական իմանալ, որովհետև իդեալական իմանալուց հետո միայն կարող ես դրանցից դուրս գալ և ցույց տալ այն, ինչ պետք է:

Ճաշակիս հետ կապված շատ հաճախ մարդկանց թերություններն իմ աչքում առավելություն են դիտվում: Անգամ դեպք է եղել, երբ տարիքով տղամարդու մոտեցել և ասել եմ. «Էս ի՜նչ սիրուն «գեշ քիթ» ունեք Դուք» (ծիծաղում է.-հեղ.):

Ես կարող եմ «թերության» մեջ տեսնել գեղեցկությունը և ցույց տալ այնպես, որ մարդն իր իսկ «թերությանը» սիրահարվի:

DSC_0957photoshop

-Սիրում եք լուսանկարել մարդու թե՞….

-Մարդու. իմ էությանն մարդիկ ավելի մոտ են:

DSC_8957

Եվ կարծում եմ, որ բոլոր մարդիկ ունեն հաստատված էություններ: Կապ չունի, թե ինչ ես անում, էությամբ կարող ես լինել մատնահարդար, բարմեն կամ բանկի աշխատող….մի քանի տիպի էություններ կան:

Լուսանկարիչ լինելը թույլ է տալիս իրենցից սովորել՝ ինչպես կարելի է ապրել և ինչպես՝ ոչ:

Ինձ համարում եմ նաև ինտերիերի և զարդերի լուսանկարիչ: Զարդեր շատ եմ սիրում նկարել, որովհետև 2-2,5 ժամում ստանում եմ մեկ ֆոտո: Երկաթյա նեռվեր է պետք. ունե՛մ և, որի շնորհիվ էլ լուսանկարիչ եմ:

DSC_0784

-Ինչպիսի՞ն է լինում ամենագեղեցիկ աղջիկը լուսանկարչի աչքերով:

-Խնդրում եմ պատասխանս նշել՝ Դու (ծիծաղում ենք.-հեղ.):

Ես 12 կամ 13 տարեկանում սիրահարված եմ եղել մի աղջկա, շա՜տ սիրահարված, ով, ոնցոր դու լինեիր: Դիմագծերը նույնն են…ես հենց այս դիմագծերին եմ սիրահարված:

DSC_0108 with LOGO

-Կադրը լինում է ստացված, երբ….

-Ամբողջապես ներգրավված եմ նկարահանման պրոցեսին:

Իմ մասնագիտության մեջ ես պետք է լինեմ ամենագետ: Օրինակ՝ մեյքափը պետք է արվի իմ ներկայությամբ: Հակառակ դեպքում գոնե պետք է խոսեմ մեյքափ արտիստի հետ՝ իրեն ասելու ինձ ինչ է պետք:

DSC_9314

-Աշխատանքում կնյարդայնանաք, եթե….

– Պատվիրատուն իմ առաջ կանգնի այն դիրքերով, որով ունի միլիոն հատ նկար իր սմարտֆոնում:

Միանգամից ասում եմ՝ «Մոռացի՛….քո առաջ հիմա կանգնած է մասնագետը: Մենք ստանալու ենք այն, ինչը որ չունես մինչ այս և ինչին դու կողքից կնայես, կհիանաս»:

Որպես մասնագետ՝ ես պետք է օգտագործեմ իմ մասնագիտական կարողությունները, հակառակ դեպքում, եթե անեմ այն, ինչ իրենք են ուզում, կդառնամ պատճենահանման ապարատ: Ես զգուշացնում եմ այս մասին:

_DSC4672

-2013թ.-ին՝ «Վերելք» առաջին ցուցահանդեսը. իսկ արդեն հիմա՞….

-Հիմա շատ եմ ուզում ցուցահանդես ունենալ:

Անցած տարի ստեղծագործական վերելքների տարի չի եղել ինձ համար: Կարծում եմ ոնց պասիվ, միատոն դիմավորեցի, տարին այդպես էլ անցավ: Միատոնությունն իմ մեջ էր. ես չէի ուզում ինչ-որ բան անել, աշխատել և որ ամենակարևորն է՝ ստեղծագործել:

Ցուցահանդեսը լինելու է Հայաստանում ճանաչված մարդկանց հետ. ֆեյշն ֆոտոշութեր:

Ծախսատար ու ժամանակատար պրոյեկտ է, որը որ մեկ տարվա գործ չէ, չեմ ուզում փակագծերը բացել……(ժպտում է.-հեղ.):

DSC_9726 DSC_0047 DSC_8253

Զրույցը՝ Օֆելյա Մարգարյանի