Recent posts
To top
29 Sep

Տպավորիչ, էմոցիոնալ, ինտելեկտուալ. Գանդապասի ելույթը Երևանում

Image00041

Մենք արդեն պատմել էինք՝ Sarajyan trainings-ն այս անգամ հյուրընկալելու էր Ռադիսլավ Գանդապասին: Եվ ահա՝ հայտնի թրեյները երեկ ներկայացրեց իր փորձն ու կիսվեց էմոցիոնալ ինտելեկտի մասին դասախոսությամբ: Թրեյնինգի հիմնական հյուրերից էին տարբեր կազմակերպությունների ղեկավարներ և սեփականատերեր՝ ամենատարբեր ոլորտներից։ Էմոցիոնալ ինտելեկտի մասին թող իմանան բոլորը՝ թրեյնինգը մասնագիտական չէր` բժիշկ, հաշվապահ, ֆինանսիստ, մարքեթոլոգ, կառավարիչ, և ցանկը շարունակական է: Sarajyan trainings-ի համահիմնադիր Լուսինե Վարդանյանի խոսքով՝ Գանդապասի հետ համագործակցության համար աշխատել են կազմակերպության գրանցման օրվանից` արդեն 3 տարի:

«Նա միակն է ՀՀ֊ին հասանելի խոսնակներից, ով ընտրում է իր ներկայացուցիչներին շատ լուրջ վերլուծություններից հետ։ Մինչ այսօր ՀՀ այցելած խոսնակներից ոչ ոք նման մանրակրկիտ չի ուսումնասիրել իր գործընկերոջը։ Գիտեմ, որ Հայաստանից հրավերներ շատ է ունեցել: Այս ընթացքում իմացանք նաև, որ անգամ թրեյնինգային շուկայից դուրս՝ մարդիկ են փորձել նրան հրավիրել։ Եվ այն փաստը, որ նրանք մեզ են ընտրել, արդեն մեծ առավելություն է: Սա նշանակում է, որ փորձությունն անցանք»։ Լուսինե Վարդանյանը նշում է՝ Գանդապասի պահանջները բավական խիստ էին և քննարկման չէին ենթարկվում, ինչը հավելյալ խնդիրներ է ստեղծել: Բայց այդ խնդիրներն էլ լուծվել են արագ և առանց որևէ «զոհերի»:) Image00001
Խոսելով հանդիսատեսի ստացած տպավորությունների մասին՝ Լուսինեն նշում է.
«Հանդիսատեսը շատ ակտիվ և ներգրավված էր։ Ամենակարևորը մասնակիցների սրտերը գրավելն է, և դա Գանդապասի մոտ ավելի քան ստացվում է.  չէ որ նա լավագույն հռետորներից է: Շատերը  մի ամբողջ տետր գրառումներ էին կատարել Գանդապասի ելույթից։ Իսկ մարդկանց բավարարվածության աստիճանը հեշտությամբ հասկացվում էր նրանց դեմքի ժպիտից և  աչքերի փայլից: Բոլորն էին տպավորված:»:

Image00002
Լուսինեից հետարքրվեցինք նաև, թե ինչ կարծիք ձևավորվեց Գանդապասի մոտ Հայաստանի մասին:
«Կարծիքները դրական էին, ինչպես բոլորը, նա էլ՝ սիրեց Հայաստանը և ցանկություն հայտնեց հաջորդ անգամ գալ ընտանիքով։ Կարծում եմ՝ դա ամենալավ կողմնորոշիչն է»։

Մենք առաջարկում ենք թրեյնինգի ընթացքին հետևել լուսանկարների միջոցով:

Image00003 Image00004 Image00005 Image00006 Image00008 Image00009 Image00010 Image00011 Image00014 Image00015 Image00016 Image00017 Image00018 Image00019 Image00020 Image00021 Image00022 Image00023 Image00024 Image00025
Image00027 Image00028 Image00030 Image00032 Image00033 Image00034 Image00035 Image00036 Image00037 Image00038 Image00039 Image00040 Image00041 Image00042 Image00043 Image00044