Recent posts
To top
4 Aug

Կիսամերկ և անկեղծ. մոդել Սառա Թիլքյանը՝ Գոռ Ռոբերտովիչի «աչքերով»

Երիտասարդ և գեղեցիկ. մոդել Սառա Թիլքյանը և լուսանկարիչ Գոռ Ռոբերտովիչը կրկին համագործակցել են՝ նորաձևության և լուսանկարչության հայկական դաշտին թարմություն ու նորություն հաղորդելով:

Անկեղծ, էսթետիկ, գրավիչ և գայթակղիչ. Սառան Գոռի օբյեկտիվում է և մեր տեսադաշտում: Հայկական մոդելային ասպարեզի ամենաանկանխատեսելի և համարձակ մոդելներից մեկը համաձայնել է պատասխանել մի քանի հարցի:

-Սառա՛, ինչպե՞ս որոշեցիք համագործակցել Գոռի հետ: Նոր ֆոտոշարքի մասին կպատմե՞ք:
-Այս ֆոտոշարքի միտքը վաղուց կար: Մի քանի ամիս առաջ դեռ որոշել էինք նման աշխատանք ունենալ, բայց չէր ստացվում: Վերջը՝ ստացվեց: Միտքն այն էր, որ, Գոռի և իմ կերպարները հաշվի առնելով, ստանանք նմանատիպ մի բան:

-Կա՞ն ավելի բաց լուսանկարներ, որ չեք տեղադրել, ասենք, Ձեր Ինսթագրամում:
-Կա՛ն: Բայց ավելի բացերը Գոռի Ինսթագրամում են:)

-Մոդելի համարձակության  «չափման միավորը» բաց ֆոտոշարքե՞րն են:
-Լավ չհասկացա, այսի՞նքն:

Processed with VSCO with c7 preset

-Մոդելի համարձակութույունը բաց ֆոտոշարքերի՞ց է երևում:
-Համարձակությանը՝ չգիտեմ, բայց մոդելից է կախված: Այնքանով, որ կհամաձայնի նկարվել, թե ոչ: Իհարկե, այստեղ կարևոր է նաև լուսանկարչի դերը:

Processed with VSCO with c7 preset

-Ինչպիսի՞ն պետք է լինի լուսանկարիչը, որ չհամաձայնեք նկարվել:
-Գոռ չպիտի լինի (ծիծաղում է-հեղ.): Մենք այնքան մտերիմ ենք, որ մեզ համար աշխատելը խնդիր չէ, պրոբլեմներ չեն առաջանում: Ուրիշների դեպքում գուցե նմանատիպ ֆոտոսեսիաները  մտածելու տեղ տան: Բացի նրանից, որ Գոռը լավ լուսանկարիչ է, նաև էսթետիկան է պահում: Նա գիտի՝ ինչպես լուսանկարել, որ տգեղ չլինի, որպես լուսանկարիչ՝ աշխատում է մոդելի հետ: Մի խոսքով՝ լուսանկարիչը պիտի «Գոռ լինի»:

-Իսկ Դուք չե՞ք վախենում քննադատվելուց, խոսքը միայն այս լուսանկարների մասին չէ:
-Չէ՛, չեմ վախենում: Ես մի բան անում եմ, հետո՝ մտածում կամ վախենում: Միշտ էլ այդպես է եղել:

Processed with VSCO with c9 preset

Processed with VSCO with c9 preset

-Հայաստանում Ձեզ մրցակից մոդել կա՞: Նկատի ունեմ՝ նույն ոճի, խարիզմայի ու աուրայի մեջ:
-Ո՛չ, չկա: Բայց յուրաքանչյուրը պիտի դառնա ինդիվիդուալ, պարտադիր չէ նման լինել:

-El ամսագրին տված հարցազրույցում ասել եք՝ սպորտով չեք զբաղվում: Որտեղի՞ց Ձեզ այսպիսի մկաններ…չէ՝ մկանախմբեր…
-Իրոք սպորտով չեմ զբաղվում, գենետիկ է: Բայց գիտեք, որ գնամ մարզվելու, ավելի լավ կլինի:

-Սրանից լավ, էլ ու՞ր: 
-Չեմ ասի:

-Լավ, այս նկարահանման ընթացքից ինչ-որ հետաքրքիր կամ զվարճալի պատմություն կմտաբերե՞ք:
-Դժվար կլինի. նկարահանումը տևել է կես ժամ: Մենք արագ ենք աշխատում:

Image00001

Processed with VSCO with c6 preset

Processed with VSCO with c7 preset