Recent posts
To top
2 Oct

«Շիկահեր» Սալմա Հայեկը

51-ամյա Սալմա Հայեկը չի դադարում էքսպերիմենտներ անել և զարմացնել իր տեսքով: Ամեն անգամ նորովի, ամեն անգամ գրավիչ ու կանացի գեղեցկուհին այս անգամ որոշել է փոխել մազերի գույնը, և այն էլ՝ կտրուկ: Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում՝ Altuzarra ապրանքանիշի ցուցադրությանը, Սալման շեկ մազերով  էր ու վարդագույն կոստյումով: Մինչ երկրպագուները քննարկում էին, թե սազում է արդյոք գեղեցկուհուն  այս գույնը, պարզվեց՝  նա այնքան էլ շիկահեր չէ: Մազերի՝ թիթեռի կյանք ունեցող գույնը մեկ օրով գնված կեղծամի հետևանք էր:

Հաջորդ օրն արդեն դերասանուհին իր նախկին տեսքով էր և ինչպես միշտ շքեղ:

Image00003