Recent posts
To top
31 Mar

Ես էլ միայնակ չեմ. Ռայան Գոսլինգ

Image00007

37-ամյա դերասան Ռայան Գոսլինգի կյանքի կանոններն է գրի առել Esquire-ը: «Լա Լա Լենդի» աստղը խոսում է այդ ֆիլմի, մանկության և շատ այլ բաների մասին՝ կարճ, անկեղծ, անկաշկանդ:

***

Թվում է՝ հետս մի բան այն չէ:
***

Հայրս, ինչպես մեր ընտանիքի մյուս տղամարդիկ, աշխատում էին ֆաբրիկայում: Ես չգիտեի՝ ինչով եմ ուզում զբաղվել կյանքում: Հետո հորեղբայրս սկսեց նմանակել Էլվիսին, և կյանքը իմաստ ստացավ:
***

Ես տանել չէի կարողանում իմ մանկությունը, իմ մարմինը, մազերս, տանել չէի կարողանում, երբ ինձ ասում էին՝ ինչ է պետք անել: Երևի հենց այդ պատճառով էլ հեռացա տնից հենց առաջին հնարավորության դեպքում:
***

Դեմիենը (Լա-Լա Լենդի ռեժիսոր) ողջ կյանքում երազել է նկարել «Լա Լա Լենդը»: Ես կամ կարող էի  ոչնչացնել նրա երազանքը, կամ՝ սովորեի  ջազ նվագել դաշնամուրով:
***

Երբեմն լավ է խնդալ, քան լալ:

Image00005

Երեխա ժամանակ երազում էի «կանկ կտրել»:  Բայց, իրական կյանքում, ցավոք, դա անհնար է. ինձ կարող են բանտ նստեցնել:
***

Ես միշտ ներողություն եմ խնդրում առանց առիթի:
***

Երեխաներն արժանի են սիրո: Մեկ էլ` արժանի են լավ հայր ունենալուն:
***

Եթե «Լա Լա Լենդը» նկարահանվեր 1950-ականներին, ֆիլմի վերջում ոչ մեկ չէր արտասվի:

Image00007

Դպրոցում ինձ «Պրոբլեմ» էին կոչում:
***

Չարժե դաջվածքներին նշանակություն տալ. մեկ է դրանց համար փոշմանելու ես:
***

Կատակերգությանը գնահատական տալը հեշտ է. ծիծաղում ես, ուրեմն լավն է:Դրամայի դեպքում՝ դժվար է. նայում ես ու չես հասկանում՝ տառապում են  մարդիկ, թե ուղղակի ձանձրանում:
***

Լավագույն այն ֆիլմերն այն ֆիլմերն են, որոնց  մասին կարելի է լռել:
***

Ես էլ միայնակ չեմ: