Recent posts
To top
27 Dec

Ռուզաննա Մանուկյանն՝ իր, Մոսկվայի մեգափարթիի և IQOS-ի բուրմունքի մասին 

IMG_9813

 

«Ես բարի, արդար և առհասարակ սուպեր կին եմ: Դե որովհետև ես ինձ սիրում եմ»:

Ռուզաննա Մանուկյան

EL.am-ը զրուցել է IQOS-ի հայաստանյան մեգախաղարկության հաղթող Ռուզաննայի հետ, ով պատմել է իր կենսակերպի, մասնագիտության, հետաքրքրությունների և ամենակարևորի մասին:

Մենք հանդիպեցինք առավոտյան: Հետո արդեն պարզ էր, որ Ռուզաննայի առավոտը սկսվում էր շատ ավելի վաղ:

 Իմ առավոտը սկսվում է ժամը 6-ին՝ սուրճով և IQOS-ով: Հետո արագ ուսապարկս եմ վերցնում ու դեպի մարզասրահ: Եթե անգամ մարզասրահի ժամանակ չեմ ունենում, ինքս եմ մարզվում. սա պարտադիր է:

IMG_9788

Ուրախ և ակտիվ կինը պարզվեց զբաղվում է լուրջ մասնագիտությամբ:

Ես աշխատում եմ Բժշկական համալսարանի հանրային առողջապահության ամբիոնում որպես դասախոս: Ժամանակին աշխատել եմ ատամնաբույժ, բայց Ամերիկյան համալսարանն ավարտելուց հետո փոխեցի ոլորտս: Այն շատ կարևոր է. հանրային առողջապահությունն ավելի էֆեկտիվ մակարդակի է հասցնում մեր բժշկությունը:

Աշխատանքից դուրս՝ հոբբիներ, ակտիվ ժամանց և ամենահաճելի պաշտոն՝ 2 երեխաների մայրիկ:

Երեխաներս բավականին մեծ են. մեկն արդեն  չափահաս է և արդեն օգտագործում  է IQOS: Ճիշտն ասած դա իմ ուղղորդումն է. ես չէի ուզում՝ նա ծխեր հասարակ սիգարետ: Փոքր տղաս չի ծխում, հուսով եմ՝ չի էլ ծխի:

IMG_9895

Ամենամեծ հոբբիս երևի թե սպորտն է, հատկապես թենիսը: Սիրում եմ նաև պատրաստել, որովհետև ընտանիքս սիրում է ուտել համեղ ուտեստներ: Ձուկ կամ ինչ-որ տարատեսակ աղցաններ. խառը պետք է լինի ամեն ինչ, որ համով լինի:

 Ինձ աննկարագրելի հաճույք է պատճառում երեխաներիս հետ շփումն ու ընկերներիս հետ սարեր բարձրանալը: Հատկապես աշնանը. չքնաղ գույներ ունի: Իմիջայլոց մեր սարերն ավելի գեղեցիկ են: Երբ ԱՄՆ-ում էի, զգացի, որ մեր սարերն ուրիշ են և մերն եմ կարոտել:

 IMG_9796

Օվկիանոսի այն կողմ էլ տեսած՝ Ռուզաննան մեր բնության մասին խոսում էր հիացմունքով ու ջերմ հիշողություններով:

Այս աշնանը Ամերիկյան համալսարանի ուսանողներով, անձնակազմով գնացինք Տավուշ և Լոռու մարզ. շա՜տ գեղեցիկ էր ամեն ինչը….աննկարագրելի:

Ես Հայաստանը շատ եմ սիրում, հենց գալիս եմ, արդեն օդանավակայանում զգում եմ, որ տանն եմ: Չեմ կարող առանց մեր փողոցների, առանց սարերի,  առանց մեր օդի:

Դրական կնոջ հետ զրուցելիս ինձ համար արդեն պարզ էր, որ  ունի իր աստղը: Եվ հենց աստղերի հետ էլ Ռուզաննան կապում է իր հաջողությունը՝ IQOS-ի հայաստանյան խաղարկության գլխավոր մրցանակի շահումը:

 Շահումը որոշել են աստղե՜րը (ժպտում է.-հեղ.):

Հավանականության տեսություն է. եթե ես չեմ շահում սարքը, աքսեսուարները, ուրեմն հավանականությունը բարձրանում է՝ ես գլխավոր մրցանակի տերն եմ: Ու շահեցի:

Մոսկվայի մեգափարթիում ինձ տպավորել էր մեր խումբը: Ես վայելեցի ուղևորությունն իմ արդեն 30 տարվա մոտ ընկերուհուս և Անիի հետ: Տպավորիչ էր նաև նոր IQOS 3-ը, որն իր կոմպակտ դիզայնով շատ առավելություններ ունի նախորդներից:

Ռուզաննայի կյանքում շատ բան է փոխվել, երբ սովորական սիգարետը փոխարինել է IQOS-ով:

 IMG_9929

IQOS-ն օգտագործեցի, երբ ամուսինս սկսեց օգտագործել. ես էլ փորձեցի ու դուրս եկավ:

Մեր տանը ծխելը  արգելված է . դրա համար նախատեսված է պատշգամբը: Ահավոր հոտ, ծուխ, մոխիր,… և այս բոլորը մնում է անցյալում, երբ ունենում ես  IQOS : Առավոտյան հազը, որ կար, հիմա ոչ մեկս չունի:

Գլխավորապես ազատվեցի սիգարետի հետ կապված աղտոտվածությունից:

Եվ իհարկե ավելի գեղեցիկ ու հաճելի է ձեռքերի մեջ պահել IQOS, քան սիգարետ: Մատներին էլ չի կպնում հոտը:

IMG_9813

IQOS-ն ավելի շատ բուրմունք է, քան հոտ: Սիգարետի հետ ասոցացվում է տհաճ հոտը, բայց IQOS-ը բուրմունք է, ինչպես լինում է քո սիրելի օծանելիքի դեպքում:

Շրջապատի արձագանքը տարբեր է` ինչպես իմ շրջապատը: Մարդիկ կան, ովքեր դեմ են ծխելուն բոլոր տեսանկյուններից, և իրենց համար IQOS-ին անցնելը ևս մի նոր հարված էր: Կան մարդիկ, որ իրենց համար միևնույն է և կան, որ դրական արձագանքեցին:

Եթե ես առաջ իմ ծխելով վնաս էի տալիս նաև շրջապատին, հիմա այդպես չէ, և ինձ ավելի հանգիստ եմ զգում (ժպտում է.-հեղ.):