Recent posts
To top
11 Jan

Արտահայտիչ հայացքի գլխավոր գրավականի մասին՝ Արփինե Յաղջյանի հետ

KAR_1127ps

Կնոջ արտահայտիչ և ձգող հայացքի գլխավոր գրավականներից մեկը երկար և խիտ թարթիչներն են:

Ինստագրամյան rp_lashes_ էջից հայտնի Արփինե Յաղջյանն իր կենտրոնում առաջարկում է թարթիչների լիցք և երկարացում: Մենք զրուցել ենք Արփինեի հետ և Ձեզ համար բացահայտում ենք նրա աշխատանքային սկզբունքներն ու մասնագիտական նրբությունները:

KAR_1036ps

-Մասնագիտական կրթությունը…

-Սովորել եմ Երևանի պետական բժշկական ուսումնարանում, այնուհետև ուսումս շարունակել՝ Երևանի «Հայբուսակ» համալսարանում:

-Բժշկական գիտելիքները պարտադի՞ր պայման են  թարթիչների մասնագետի համար:

-Պարտադիր՝ ոչ, բայց ցանկալի է: Վերջիվերջո մենք գործ ունենք աչքի կառուցվածքի և մաշկի տեսակի հետ: Բժկական գիտելիքները օգնում են գործին մոտենալ առավել գրագետ:

-Աշխատանքային գործունեությունը…

-Իմ աշխատանքային գործունեությունն ունի 4.5 տարվա պատմություն: Սովորել եմ Երևանում և պարբերաբար վերապատրաստվում եմ Մոսկվայում:

Lash_flash_Naraschivanie_resnits

-Ի՞նչն է կարևոր Ձեր աշխատանքում:

-Հաճախորդի հետ շփումը: Հիգիենիկ պայմաններն ու որակյալ նյութերը:

Ես հատուկ ուշադրություն եմ դարձնում օգտագործվող նյութերին: Ամբողջությամբ բերում եմ Մոսկվայից և հիմնականում I Beauty –ի ապրանքանիշի:

-Կարծիք կա, որ արհեստական միջամտությունները վնասակար ազդեցություն են բերում: Ի՞նչ կասեք թարթիչների լիցքի, երկարացման կամ լամինացիայի դեպքում:

Գիտեք սրանք պրոցեդուրաներ են, որոնք պարտադիր պայման չեն կնոջ համար: Կինը կարող է չօգտվել դրանցից, բայց մնալ գեղեցիկ: Ամեն դեպքում առավել խնամված տեսք է հաղորդում:

Ճիշտ արված աշխատանքը նվազեցնում է վնասակարության ռիսկերը:

KAR_1033ps

-Խոսենք հակացուցումներից: Ե՞րբ պետք է խուսափել այս գործընթացից:

-Թարթիչների լիցքը հակացուցված է ալերգիկ մաշկին, աչքի որոշ խնդիրներ ունեցողներին: Նման դեպքերում մինչ գործընթացին անցնելը ես հետազոտում եմ, օգնում խորհրդատվությամբ և հասկանում ենք՝ արժե անել թե ոչ:

-Ո՞րն է Արփինե Յաղջյանի աշխատանքային սկզբունքը:

-Անհատական մոտեցումը. ամեն աշխատանքային օր՝ յուրաքանչյուր այցելուի:

KAR_1091ps

-Քաղաքում շատ են նման ծառայություններ մատուցող կենտրոնները: Փորձեք նշել Ձեր կենտրոնին հատուկ առանձնահատկությունը:

-Գիտեք, որպես այդպիսին, կենտրոնը հատուկ առանձնահատկություն չունի…. երևի թե հաճախորդը առանձնահատկությունը գտնում է իմ աշխատանքների և անձի մեջ:

KAR_1159ps

-Թարթիչների ինչպիսի՞ տեսքն է նորաձև այս տարի:

-Եթե անցած տարի շատ ակտուալ էին բնականին մոտ թարթիչներն, ապա այս տարի նորաձևությունը թույլ է տալիս օգտագործել դեկորներ՝ քարիկներ, փայլեր…: Շատ ակտուալ է դեղին գույնը, թարթիչների դեղին գույնի գունաներկը:

Ավելի նորաձև և կրեատիվ աղջիկներին կարող ենք առաջարկել դեղին թարթիչների համադրությամբ լիցք: Մինչ օրս շարունակվում է և կարծում եմ կշարունակվի ակտուալ մնալ «Քիմ Քարդաշյան» լիցքի տեսակը:

KAR_1127ps

KAR_1178ps

 Զրույցը՝ Օֆելյա Մարգարյանի

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի