Recent posts
To top
30 May

Ռոնալդուն երկրորդ անգամ է՞ հայր դառնում

Image00002

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Քրիշտիանու Ռոնալդուի անվան շուրջ շշուկները ոչ նոր սկսվել են, ոչ էլ շուտով կավարտվեն. նրա մասին խոսում են միշտ՝ տարբեր առիթներով և այդ առիթները ստեղծելով: Մադրիդի Ռեալի աստղը ուշադրության կենտրոնում է ոչ միայն խաղադաշտում, այլ նաև կյանքում. նրա շուրջը գեղեցիկ ու շքեղ կանայք են, մեկ-մեկ էլ, ասում են, տղամարդիկ: Դրական ու բացասական խոսակցություններ, անթիվ ու անհամար սիրո խոսքեր ու քննադատություններ. ոչինչ և ոչ ոք պորտուգալացու աստղը խամրեցնել չի կարող:

Ատղը՝ աստղով, տուն և տեղը՝ ընտանիքով: Վերջին շրջանում արևմտյան մամուլը, հիմնվելով ֆուտբոլիստի ինստագրամյան լուսանկարի վրա, լուրեր էր տարածում՝ իբրև Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջիանա Ռոդրիգեզը, հղի է: 23-ամյա մոդելի հղիության մասին լուրն առաջինը հրապարակավ հերքեց Ռոնալդուի մայրը՝ չկա նման բան, ինքը տատիկ չի դառնալու:
Զույգն առայժմ պաշտոնապես ոչինչ չի հայտարարել՝ երկրպագուներին ու մամուլին թողնելով ենթադրությունների և բամբասանքների հույսին:

Հիշեցնենք, որ Քրիշտիանու Ռոնալդու-Ջորջիանա Ռոսրիգեզ զույգը միասին է այս տարվա սկզբից: Մինչ այդ ֆուտբոլիստը հանդիպում էր Իրինա Շեյքի հետ:

Ռոնալդուն ունի մեկ որդի, երեխան ծնվել է փոխնակ մորից:

Image00001