Մադեյրայի օդանավակայանը այսուհետ կկրի Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի անունը: Տեղացիներն իրենց հայտնի հայրենակցի անունով են կոչել օդանավակայանն ու այնտեղ նրա կիսանդրին են տեղադրել: 32-ամյա ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել նման ուշադրության համար ու նշել, որ բոլորն էլ գիտեն, թե ինչքան է հպարտանում իր երկրով ու հայրենի քաղաքով:
Արդարության համար պետք է նշել, որ ոչ բոլոր երկրպագուներն են խանդավառված եղել այս արձանով: Նրանցից մեկն, օրինակ, ասել է, որ երբ տեսավ արձանը, ծիծաղը զսպել չկարողացավ: