Recent posts
To top
10 Apr

Մերկ ճշմարտություն. երբ համարձակ Ռիհաննան կրեց ADAM SELMAN

Image00024

Երգչուհի Ռիհաննան հաճախ է աչքի ընկել իր էպատաժային կերպարներով, համարձակ ոճով և անկեղծ հագուկապով: Այնքան հաճախ, որ նրան համեմատում էին «ոլորտի թագուհու»՝ Լեդի Գագայի հետ:

Ռիհաննայի «անկեղծությունը» անտարբեր չի թողել նաև Instagram-ին. երգչուհին մի անգամ արգելափակվել էր «բաց բովանդակության» համար:

Չնայած սրան՝ ՌիՌին շարունակում է հիացնել ու ուրախացնել երկրպագուներին բաց ու շատ բաց հագուկապով՝ առանց կաշկանդվելու և «ավելորդ կոմպլեքսների»:

Այդպիսի մի առիթ էլ ստեղծվեց CFDA Fashion Awards 2014-ի ժամանակ. միջոցառումից հետո ոչ ոք չլռեց Ռիհաննայի հագուստի մասին: 230 000 սվարովսկի բյուրեղներով զարդարված զգեստը չէր թաքցրել ոչինչ՝ գեղեցկուհու կազմվածքի ու կառուցվածքի մասին:

Առաջարկում ենք վերհիշել աստղի ամենահամարձակ կերպարներից մեկը, իսկ մենք դեռ կշարունակենք պատմել անկաշկանդ աստղերի մասին:

Image00024 rihanna-cfda-2014-2 (1)