Recent posts
To top
7 Aug

Մեկ օր՝ Rigavo-ում. ի՞նչ պրոցեդուրաներ կան և որքանո՞վ են էֆեկտիվ

PLAY2

Մենք անցկացրել ենք 1 օր Rigavo նիհարեցման և խնամքի կենտրոնում և առաջարկում ենք իմանալ՝ ինչ պրոցեդուրաներից արժե օգտվել և ինչու:

ՊՐՈՑԵԴՈՒՐԱ 1. Նկարում պատկերված է ադամանդե պիլինգի ընթացքը: Պրոցեդուրայի ընթացքում մաշկի մի շերտ հեռացվում է, որի շնորհիվ սկսում են բջիջները ակտիվ աշխատել, իսկ մաշկը՝ վերականգնվել:

Այն ցուցված է, երբ ծակոտիները լայնացած են, պրոցեդուրան կիրառվում է սերտաճած մազերի դեմ պայքարում, պիգմենտային գծերի, սպիերի,  սպիտակ բծերի  հեռացման ժամանակ, այն նպաստում է ակնեից հետո առաջացած բծերի վերացման համար: Պրոցեդուրան հարթեցնում է մաշկը, ունի երիտասարդացնող հատկություն:

Image00002

Image00003 Image00004

ՊՐՈՑԵԴՈՒՐԱ 2. Սա մազահեռացում է դիոդային լազերով՝ վերջին սերնդի MeDoStar ապրանքանիշի սարքավորմամբ: Այս մազահեռացման առավելությունն այն է որ աշխատում է մաշկի ցանկացած գույնի և տեսակի վրա:

Image00006

Դիոդային լազերով մազահեռաումն ընթանում է առանց այրվածքների և անցանկալի հետևանքների: Սա էֆեկտիվ է և հարմար կյանքի ամենատարբեր իրավիճակների համար. դիոդային լազերով մազահեռացման պրոցեդուրայից հետո կարելի է ծովային հանգստի մեկնել և արևայրութ ստանալ:

Image00005

ՊՐՈՑԵԴՈՒՐԱ 3. Առանց վիրահատության և ցավի. լիպոսակցիան կարող է լինել նաև այսպիսին: Ոչ վիրահատական այս պրոցեդուրան նպաստում է ճարպային հատվածի, ցելյուլիտի դեմ պայքարում:

Ուլտրաձայնային վիբրացիայի շնորհիվ՝ ճարպային շերտը մարմնից դուրս է գալիս բնական ճանապարհով: Սա տարածված պրոցեդուրա է և երաշխավորում է բավական լավ արդյունք. յուրաքանչյուր պրոցեդուրայից հետո ճարպային հատվածի 2-30 սանտիմետրանոց կորուստ կարող է գրանցվել:

Image00009

ՊՐՈՑԵԴՈՒՐԱ 4. Rigavo-ն միակն է մեր երկրում, որտեղ կատարվում է այս պրոցեդուրան: Մարզասրահ ալարկոտների համար. դուք հանգիստ պառկում եք, իսկ որովայնի, նստատեղի հատվածում մկաններ են ստեղծվում: Սարքն ունի հակացելյուլիտային ծրագիր, այն աշխատում է բոլոր տեսակի ցելյուլիտների դեպքում, վարիկոզի, ոտքերի այտուցման, հոդացավերի ժամանակ ևս կարելի է օգտվել  այս պրոցեդուրայից:

Արդյունքի կարելի է հասնել 12-ից 20 պրոցեդուրայից հետո, մոտ 2-10 կգ կարելի է կորցնել՝ առանց որևէ սննդակարգի հետևելու:

Image00010

Image00011
Image00001

Facebook/Rigavo
Հասցե՝ Բաբայան 26  (Cataleya Wellness Club)
Հեռ՝ 094 454 387, 091 454 387