Recent posts
To top
21 Nov

Princess of the Globe մրցույթի տիտղոսակիր Անուշ Սահակյան

a3

Ինչպե՞ս ստացաք մրցույթին մասնակցելու հրավերը:

Աշոտ Խաչատրյանը՝ մրցույթի նախագահը, հրավիրեց մասնակցել մրցույթի համար անցկացվող քասթինգին, արդյունքում ընտրվեցի ես, և հերթական անգամ հպարտությամբ ներկայացրեցի հայրենիքս:

Մրցույթում, ո՞ր հորիզոնականն  եք զբաղեցրել:

Մրցույթում արժանացա Top Model of  the Globe և Miss Charm մրցանակներին, և կրկին թագով ու  պատվով վերադարձա Հայաստան:

a2

Ինչո՞ւ  Հայաստանը ներկացարեցիք հենց Դուք:

Հայաստանը հարուստ է գեղեցիկ, հմայիչ աղջիկներով, այս անգամ ես ընտրվեցի, հաջորդ տարի մեկ այլ գեղեցկուհի կնտրվի:

Ինչո՞վ եք Դուք  տարբերվում  մյուս մոդելներից, և ո՞րն է Ձեր առավելությունը:

Ես առավելություն չեմ փնտրում ուրիշ մոդելների միջև, միշտ ձգտում եմ լավ և ճիշտ ներկայանալ ամենուր: Միայն ուրախ կլինեմ այլ մոդելների ձեռքբերումներով, դա նաև իմ հպարտությունն է, իմ երկրի պատիվը:

a3

Ինչպիսի՞  տպավորություններ ունեք մրցույթից:

Մրցույթը կազմակերպված էր բարձր մակարդակով, անվտանգությունն ապահովված էր 24 ժամ, մասնակիցները բնակվում էին 5* հյուրանոցում: Աշոտ Խաչատրյանը հոգատար ծնողի պես անհանգստանում էր բոլորի համար:

Ի՞նչ  հագուստներն էիք կրում մրցույթի ընթացքում:

Մրցույթին կրած տարազը տրամադրել էր Տերյան մշակութային կենտրոնը, իսկ մյուս զգեստս մոդելավորել էր  Լիլիթ Մարգարյանը:

a1

Մինչ այս մրցույթը, մասնակցե՞լ եք այլ գեղեցկության մրցույթների:

Այո, մինչ այս մրցույթը մասնակցել եմ այլ միջազգաին մրցույթների, ամեն անգամ մրցանակներով և հաղթանակով եմ վերադարձել:

Ինչպե՞ս եք գնահատում մոդելային ոլորտը  Հայաստանում:

Ցավոք Հայաստանը դեռ զարգացման փուլում է  այս ոլորտում:

a4

Ձեր սիրտն ազա՞տ է:

Ոչ, ընտրյալ ունեմ: Չնայած հայկական բնավորությանը  նա ինձ վստահում և խրախուսում է: Սիրում եմ նրան:

a5