Recent posts
To top
20 Nov

Plus-size հրեշտակը՝ Victoria’s Secret-ի թևերով

Չափսերը՝ Plus-size, առաջացրած հետաքրքրությունը՝ անչափելի: Մոդել Էշլի Գրեմը աշխարհի ամենաքննարկվող կանանցից մեկն է՝ անկաշկանդ իր կազմվածքում և անչափ գրավիչ՝ Plus-size ինքնավստահության մեջ: Նա ոգեշնչման օրինակ է շատերի համար, փաստացի՝ կարծրատիպեր կոտրող: Էշլին պահանջված է, բայց ոչ մի կերպ չի համապատասխանում ընդունված կանոններին. 90-60-90-ի ու դրա «շուրջ» պտտվող թվերի հետ 30-ամյա կինը կապ չունի:

Image00001

Այս օրերին, երբ նորաձևության աշխարհը «ռմբահարվում» է Victoria’s Secret-ի մոդելների և շոուին նախորդող իրադարձությունների մասին լուրերով, Էշլին որոշել է «թեմայի մեջ» պահել իր ինստագրամը: Նա ֆոտոշոփի օգնությամբ «թևեր է ստացել» և ցույց տվել իր հետևորդներին, թե ինչ տեսք կունենար, եթե մասնակցեր շոուին: Բայց չի մասնակցելու. «թևավոր շոուի» պատմության մեջ դեռ չի գրանցվել դեպք, որ հարթակ բարձրանա Plus-size մոդել: 1995 թվականից անցկացվող շոուն գեղեցկության իր չափանիշներն ունի, որտեղ առայժմ ընդունված կազմվածքից շեղվողները տեղ չունեն՝ առանց բացառությունների:

Չնայած Victoria’s Secret-ի  դիրքորոշմանը՝ Էշլին կարծում է, որ եթե իրեն մի օր հրավիրեն այդ քայլահարթակում ելույթ ունենալու, ապա նա անպայման կգնա: