Recent posts
To top
23 Mar

Petoor SS 2017 Collection

Petoor  SS 2017 հավաքածուն կրում է երիտասարդ, ռոմանտիկ կինը, նա զգում է սիրո շունչը, հրապուրված է գեղեցիկով, նույնչափ մոտ է թե՛բնությանը,թե՛ քաղաքային ակտիվ առօրյային: Նա կրում է գարնան թրթիռն իր ներսում:

Հավաքածուն ստեղծված է գունային վառ ներկապնակով, իսկ այն ստեղծելու ներշնչանքը հանդիսացող dragonfly-ները՝ ճպուռները կատարում ենդետալային մշակումների ֆունկցիան: 90-ականների նորաձևությանը բնորոշ գործվածքներ և դասական զգեստ-խալաթի ձևվածք, քաղաքայինպայամաններում կրելու համար շատ հարմար լայն փողքով տաբատներ, թեթև ժակետներ, որ քաղցր բամբակ են հիշեցնում, շիֆոնե կոկտեյլային ևերեկոյան զգեստներ և, իհարկե, մեր այցեքարտը՝ գիշերանոցներ, որ նախատեսված չեն միայն քնելու համար:

Petoor-ի կինը ապրում է լիարժեք կյանքով, այդ իսկ պատճառով մենք ստեղծել ենք մի հավաքածու, որ նորաձև հագուստ է առաջարկում ցանկացածհնարավոր իրավիճակների և առիթների համար: Օրինակ՝ գարնանային անսպասելի տեղումներից ձեզ կպաշտպանեն գունավոր անձրևանոցները:Դրանք նաև բնությունը պահպանելու հաղորդագրություն են պարունակում: Ընտրե՛ք ցանկացած տարբերակ, եղեք վառ և դարձեք քաղաքի գույներիցմեկը կամ մնացեք հավատարիմ դասական մինիմալիզմին, երկու դեպքում էլ ձեր հագուստը խոսում է ձեր փոխարեն:

Petoor-ն իր աշխատանքային պատմության մեջ դեռ չի բոլորել մեկ տարին, սակայն այս կարճ ժամանակահատվածում հասել է բավական շոշափելիհաջողությունների. հավատարիմ հաճախորդներ, համագործակցությունների բազմաթիվ հանրահայտ բլոգերների, ոճաբանների, երգիչ-երգչուհիների,շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչների հետ, բրենդի ճանաչելիության բարձր աստիճան հագուստի շուկայում առկա այլ ապրանքանիշերի մեջ:

Շատ շուտով գարուն-ամառ հավաքածուն կհամալրվի կոշիկների շարքով, որը հատուկ Petoor-ի համար ստեղծել է  դիզայներ Հայկ Անանյանը:

Petoor  գարուն-ամառ 2017 հավաքածուն արդեն ներկայացված է Տաշիր ԱԿ-ի 4-րդ հարկում գտնվող Petoor տաղավարում և 5Concept  հայդիզայներների մուլտիբրենդային խանութ սրահում:

_E9A0038 _E9A0105 _E9A0133 _E9A0174 _E9A0255 _E9A0281 _E9A0306 _E9A0376 _E9A0382 _E9A0386 _E9A0424 _E9A0440 _E9A0443 _E9A0462 _E9A0501 _E9A0536 _E9A0603 _E9A9580 _E9A9597 _E9A9607 _E9A9625 _E9A9640 _E9A9736 _E9A9781 _E9A9880 _E9A9956

Clothes Petoor

Shoes Hayk Ananyan for Petoor

Photographer  Gagik Petrosyan

Style by Sirarpi Adamyan

Model  Maria Mkrtchyan

Hair by Od Blow Dry Bar

Makeup by Make-up Atelier, artist: Ani Aghajanyan

Location Green Paradise