Recent posts
To top
12 Jan

Երկրաչափական էտյուդներ` Petoor Silver-ից

542A5648

Petoor Silver-ը ներկայացնում է արծաթյա զարդերի նոր շարք՝ ոգեշնչված երկրաչափական ֆորմաներից:

Նոր հավաքածուի մեջ եռանկյունն ու շրջանն իրենց տիեզերական զարգացումներն են «ապրում»՝ դառնալով բազմաշերտ. մինիմալիստական համադրություն մի կողմից, և ելման կետ կամ ուղղություն ունեցող շեղված շրջան՝ մյուս կողմից:

542A5471

Մինիմալիզմը՝ որպես այժմյան նորաձևության և դիզայնի ամենատարածված միտում, դարձել է հավաքածուի առանցքը:

542A5513

Ուրվագիծ, ֆակտուրա, շերտավորումներ. յուրաքանչյուրը կարող է գտնել էսթետիկայի իր ընկալումը: Ի դեպ՝ երկրաչափական ամեն ձև համապատասխանում է դիմագծի, դեմքի օվալի որևէ տեսակի:

542A5534

Շարքի երկրաչափական էտյուդներից յուրաքանչյուրը ներկայացված է ամբողջական հավաքածուի տեսքով՝ մատանի, վզնոց կախազարդով, ականջօղեր: Այս բաղկացուցիչները կարելի է կրել և ձեռք բերել ինչպես միասին, այնպես էլ միմյանցից զատ:

542A5543

Petoor  Silver նոր հավաքածուն ներկայացված է 5Concept  հայ դիզայներների մուլտիբրենդային խանութ սրահում:

Հասցե՝ Տերյան 65

542A5554 542A5602 542A5648 542A5665 542A5724 542A5730 542A5733 542A5774 542A5835 542A5847

Արտ- տնօրեն՝ Սիրարփի Ադամյան

Մոդել՝ Լիլիթ Քոչարյան

Լուսանկարները՝ Գագիկ Պետրոսյանի

Վարսահարդարումը և դիմահարդարումը՝ Haze գեղեցկության սրահի