Recent posts
To top
18 Sep

Petoor FW 2018-19. Գծապատկերային աշխարհի հերոսուհին

Petoor-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում իր նոր աշուն-ձմեռ հավաքածուն 2018-19 թթ.-ի սեզոնի համար, ուր հեռու արևելքի մշակույթը, ճարտարապետությունը, զինվորական մարտական հանդերձը և աֆրկյան սավաննաների կենդանանիները, ջերմու տաք մայրցամաքի անփոխարինելի գույները իրար են միահյուսվում՝ մեկ ամբողջություն դառնալով  գծապատկերային ու գունային նոր մեկնաբանությամբ:

Processed with VSCO with a6 preset

Հավաքածուն ստեղծվել է՝ ունենալով ներշնչանքի միանգամից երկու աղբյուր՝ արևելյան, ավելի հստակ՝ ճապոնական զինվորի մարտական հանդերձը և աֆրիկյան հարթավայրերն իրենց գույներով՝ մայրամուտի ալ կարմիրը, կենդանական մորթու գրավիչ նարնջագույնը, վառված խոտերի խամրած կանաչը և իհարկե հարդագույն դեղինը: Որպես ուրվագծային պատկեր՝ հավաքածուի այս կամ այն կերպարի մեջ ակնհայտ, նաև թաքնված ներկայացվում են մի քանի կենդանիներ: Միջանկյալ սեզոնի թեթև պիջակներն ու վերարկուները վառ աստառներ ունեն, իսկ նույն վերնահագուստի, անգամ բամբակյա շապիկների թևերն իրենց կառուցվածքով իրար վրա բերված կիմոնոյի փեշեր են հիշեցնում: Ընդհանրապես, ինչպես և սպասելի էր, Petoor-ը հավատարիմ է մնում գիշերազգեստային և խալաթային իր գաղափարախոսությանը և առաջարկում է ձմեռային վերարկուի նոր տարբերակ, որ իրար վրա եկող փեշերով գրկում է իրեն կրողին: Երեկոյան ժամերին կենդանիները հայտում են շղարշի հետևում՝ պահպանելով իրենց ուրվագիծը, իսկօրվա ակտիվ ժամերի համար նախատեսված է փափուկ բամբակյա տրիկոտաժից կարված սպորտային գիծ, որում ներառված են շապիկներ, շապիկ-զգեստներ, սպորտային կոստյումներ, հուդիներ և սվիթշոթեր: Այս ամենի հետ առաջարկվում են նաև ձեռքով պատրաստված բնական կաշվե աքսեսուարներ. բրոշներ, մաքրամեի եղանակով գործված գոտիներ և այլն:

Petoor

Light as The Feather

petoorsleepwear@gmail.com

Teryan 65, Yerevan Mall 1st floor, Yerevan, Armenia

Tel. (+374) 77 86 77 96, (+374) 12 501 501

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

Processed with VSCO with a6 preset

IF