Recent posts
To top
20 Jan

Երկրպագուների ճաշակով. People’s Choice Awards

Ավանդույթի համաձայն՝ People’s Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ Լոս Անջելեսում են հավաքվում Հոլիվուդի ամենահայտնի և սիրված դեմքերը: Այս մրցանակաբաշխությունն արդեն 40 տարեկան է և մյուս նմանատիպ միջոցառումներից տարբերվում է նրանով, որ հաղթողներին ընտրում են երկրպագուները: People’s Choice Awards-ի այս տարվա հերոսներից էին Թոմ Հենքսը, Ջենիֆեր Լոուրենսը, Բլեյկ Լայվլին, Բրիթնի Սփիրսը, Ջասթին Թիմբերլեյքը, Սառա Ջեսիկա Պարկերը և ուրիշներ: «Սիրելի դերասան» անվանակարգում լավագույնը Թոմ Հենքսն է, «Սիրելի դերասանուհու» կոչումը նվաճեց Ջենիֆեր Լոուրենսը, Բրիթնի Սփիրսը միանգամից երեք անվանակարգում հաղթեց. նրան երկրպագուները լավագույնն են ճանաչել, որպես երգչուհի, որպես փոփ կատարող և որպես աստղ: Գնահատվեց նաև Բրիթնիի նախկին ընկեր Ջասթին Թիմբրլեյքը. լավագույն երգ և երգիչ: Իսկ մենք առաջարկում ենք իմանալ՝ ովքեր էին մրցանակաբաշխության ամենաոճային աստղերը:

0b081ab195339000182c6935a8e6e1df 1d30b842a86eae7141ae7707252eed64
1f9144bcf6abe9f8995e11ed76669adb 3c7fc380c9de6766f5fff7231bd39046 8ab49351b0ffe9336c43a4a7f715867e 8d9a583d3a06446070e9546672a8dedf 18d746aad34d60e08c6cd22b57a9f608 421b13941b6e4359ab8568238ff7bb4a 985a6c56e59b8ad2bbb996c7b4439e99 7823a99891a1122ff8918f4c4e278bf8 40675679bac99beee73a3ca31b077754

Անդրադարձը՝ Անահիտ Հակոբյանի