Recent posts
To top
9 May

Պենելոպե Կրուսը և Խավիեր Բարդեմը՝ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին

940x626_0_f9db322a89675eb674fe8c9b00ae01f6@1024x682_0xc35dbb80_8883396481522919702

Կաննի 71-րդ կինոփառատոնի պաշտոնական բացումն արդեն արված է: Այս տարի կինոաշխարհի ամենահայտնի իրադարձություններից մեկի մեկնարկը տրվելու է Todos lo saben դրամայով:

Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողության գլխավոր հյուրերից էին հենց այս ֆիլմի գլխավոր կերպարները՝ Պենելոպե Կրուզը և Խավիեր Բարդեմը: Ամուսիններն առաջին անգամ չէ, որ միասին են աշխատում [այդպես պատահել է ևս 8  անգամ] և առաջին դեպքը չէ, որ հաջողություն են ունենում կինոասպարեզում ու կարմիր գորգերին:

Կարմիր գորգերի մասին: Կաննի գլխավոր գորգի համար իսպանացի դերասանուհին ընտրել էր սև, երկար զգեստ: Ամուսինը՝ Բարդեմը, նախընտրել էր սև ու դասական կոստյում:

Image00005

 Ի դեպ, Todos lo saben կինոփառատոնի պատմության ընթացքում երկրորդ իսպանալեզու ֆիլմն է, որ բացում է ֆիլմերի շքերթը Կաննում: