Recent posts
To top
5 Apr

Պենելոպե Կրուզը և Խավիեր Բարդեմը՝ Կաննի կինոփառատոնի բացման ֆիլմում

Այս կինոտարվա ամենանշանավոր իրադարձություներից մեկը ՝ Կաննի կինոփառատոնը, կբացվի Ասգար Ֆարհադիի «Todos lo saben» հոգեբանական դրամայով:
Գլխավոր դերերում են Պենելոպե Կրուզն ու Խավիեր Բարդեմը:

Ամուսինները առաջին անգամ չէ, որ որպես խաղընկերներ են ներկայանալու, և սա առաջին իսպանալեզու ֆիլմը չէ, որ առաջինն է ցուցադրվել Կաննի կինոփառատոնի բացմանը:

Կաննում իսպանալեզու ֆիլմերով փառատոնը սկսելու առաջին փորձը արել է Պեդրո Ալմոդովարի  «La mala educación» ֆիլմինն էր:

Ասգար Ֆարհադիի ֆիլմում Պենելոպեն մարմնավորելու է Կարոլինա անունով կնոջ, ով Բուենոս Այրեսից մեկնում է դեպի Իսպանի՝ ճանապարհին հանդիպելով կյանքը փոխող իրավիճակների:
Հիշեցնենք, որ այս տարի Կաննի կինոփառատոնն անցկացվելու է մայիսի 8-ից 19-ը, իսկ ժյուրիի ներկայացուցիչը դերասանուհի Քեյթ Բլանշեթն է: