Recent posts
To top
4 Dec

ՀԱՋՈՂՈւԹՅԱՆ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ. ԶՐՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԻԼԻԱՐԴ

shutterstock_71149627

 

   1939-ին Բիլ Հյուլեթն ու Դեյվ Փեքարդը հիմնեցին Hewlett-Packard ընկերությունն ավտոտնակում` ներդնելով ընդամենը 538 դոլար: Նրանց առաջին հաճախորդներից էր Ուոլթ Դիսնեյը, որը ևս իր առաջին քայլերն արել է ավտոտնակում:

ՙՀաջողության գաղտիքն այն է, որ ոչ մի գաղտնիք էլ չկա: Աշխատիր և կհասնես նպատակիդ՚,- ասում է աշխարհահռչակ հաղորդավար, մեդիա- մագնատ Օփրա Ուինֆրին, ում տարիներ առաջ այսպես էին ճանապարհել հեռուստատեսությունից. ՙՀարմար չես հեռուստատեսությանը՚:

Oprah-Winfrey-1-1024x576

Նյու Յորքի աղքատ թաղամասերից մեկում ապրող Ռալֆ Լորենը մեծանում էր նրբաճաշակ ապրելակերպ վարելու ցանկությունը պինդ գրկած: Հիանում էր մեծահարուստ ընկերների հագուստի հավաքածուներով: 26 տարեկանում նա հիմնում է փողկապի արտադրության իր ընկերությունը:

12-ամյա Մայեր Ռոթշիլդը մի օր որոշեց հեռանալ տնից: Նա բանկային գործ սովորեց, փոխեց հորից մնացած թղթադրամի փոխանակման խղճուկ սրահը` դառնալով աշխարհահռչակ ձեռներեցների` Ռոթշիլդների դինաստիայի հիմնադիրը:

ralph_lauren_211249

1987-ին Հովարդ Շուլցը գնում է Starbucks-ը, որտեղ և տարիներ առաջ աշխատում էր` ստանալով երկու անգամ ավելի քիչ գումար, քան նախկին աշխատավայրում: Այսօր Starbucks-ը սուրճի արտադրության ամենամեծ ընկերությունն է աշխարհում, որն ունի շուրջ 23 հազար սրճարան:

1426610527-starbucks-race-together-campaign-cafe

Նոր զբաղմունքն ուսման հետ համատեղել չկարողանալու պատճառով Սթենֆորդի համալսարանի երկու ուսանողներ` Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը, որոշեցին վաճառել իրենց գաղափարը, բայց… նրանց մերժեցին: Եվ լավ էլ արեցին, հակառակ դեպքում մենք չէինք ունենա Google-ը:

Google PGH office

Google PGH office

Ford Motor Company  ընկերությունը փառքի ճանապարհին ապրել է խոշոր անհաջողություններ. սնանկ է ճանաչվել երկու անգամ: Այնուհանդերձ, ընկերությունն իր ստեղծման օրից (1903-ից) մինչև հիմա արտադրած մեքենաների ծավալով այսօր չորրորդն է աշխարհում:

FPRB_FeelDiff_4C_VtHt_R02

FPRB_FeelDiff_4C_VtHt_R02

Ուսումը քիչ էր հետաքրքրում Ալֆրեդոյին. նա 17 տարեկանում դուրս է մնում դպրոցից: Հեռանում է տնից, աշխատում մատուցող, հավաքարար, փոստատար միայն մի բանի համար, որ շարունակի դերասանի իր կրթությունը: Աշխարհն այսօր նրան ճանաչում է

al_pachino