Recent posts
To top
25 Mar

Սեզոնի թրենդը՝ oversize

1980-ականների ամենանորաձև ու պահանջված oversize-ը կարծես վերադառնում է:

Մայրիկի զգեստապահարանի «նախկին զարդերը» կամ ընկերոջ T-shirt-ները սեփականացնելու ժամանակն է. այս սեզոնին երկու ու նույնիսկ երեք չափս մեծ հագուստները նորաձև ու պահանջված կլինեն:

Image00005

Եթե 80-ականներին նորաձև էին ասենք՝ oversize բլուզներն ու  վերնահագուստները, ապա այսօր կարելի է կրել մեծ չափսերով հագուստ և աքսեսուարներ՝ առանց սահմանափակման:

Նորաձևության տներն  իրենց նոր հավաքածուներում արդեն ներառել են oversize հագուստներ և աքսեսուարներ: