Recent posts
To top
25 Feb

«Օսկար 2019»-ի լավագույն լուքերը

cover

«Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունն ավարտված է, բայց կարմիր գորգի հյուրերի շքեղ ու համարձակ կերպարները դեռ երկար կհիշվեն։

Պատահական չէ, որ տպավորիչ շոուն այստեղ սկսվում է երեկոյից դեռ մի քանի ժամ առաջ։ Այն հոլիվուդի այցեքարտն է և աշխարհի բոլոր կինոգործիչների երազանքը։

El.am-ն առանձնացրել է իրադարձության լավագույն լուքերը՝ պատմելով շքեղ և գեղեցիկ մարդկանց, նրանց ճաշակի և նորաձևության թելադրանքի մասին։

Հայտնիները գիտեն՝ ինչ գույն է պետք կրել երազանքի օրը։ Այս տարի կարմիր գորգի գլխավոր գույնը վարդագույնն է։ Գույնի բոլոր երանգներով աստղերն ունեն թեթև, եթերային և հեքիաթային տեսք։

Ջեմմա Չանին կրում է Valentino-ի վարդագույն զգեստը։

Gemma Chan

Իսկ ավելի բաց վարդագույն և լայն ժպիտ՝ Միգան Գուդից։

Meagan Good

Նրբություն և էլեգանտություն՝ Շարլիզ Թերոնից։ Dior երկնագույն զգեստով, Bvlgari աքսեսուարներով և մազերի նոր երանգով Թերոնը հիացնում է շատերին։

HOLLYWOOD, CALIFORNIA - FEBRUARY 24: Charlize Theron attends the 91st Annual Academy Awards at Hollywood and Highland on February 24, 2019 in Hollywood, California. (Photo by Frazer Harrison/Getty Images)

«Օսկար 2019»-ի գույներից է նաև արծաթագույնը։ Աստղերից շատերը փայլում և իրենց շքեղ գեղեցկությունն են «մատուցում» արծաթագույնի մեջ։ Բրի Լարսոնը իր պարզությամբ և իդեալական կառուցվածքով կատարյալ է Celine-ի արծաթագույն զգեստով։

Brie Larson

Գրավչություն՝ Իրինա Շեյքից և Բրեդլի Կուպերից։ BURBERRY-ի համարձակ զգեստը և կարճ սանրվածքը կրկին ապացուցում են, որ Իրինա Շեյքը անգամ կնոջ և մոր կարգավիճակում շարունակում է մնալ նույն կրքոտ և գեղեցիկ մոդելը։

Bradley Cooper and Irina Shayk

Մշտապես տարբերվող Լեդի Գագան կրում է Alexander McQueen զգեստը։ Վստահություն և էլեգանտություն՝  էպոտաժային երգչուհուց։

Ledi Gaga

Կարծես կարմիր գորգը թելադրում է միայն երկար և շքեղ զգեստներ, բայց շատերը կոտրում են այս կարծրատիպը։  Ինքնավստահություն՝ Էմի Փոյլրից․ կրում է Ալբերտա Ֆերրետտի սև կոստյում։

Amy Poehler

Տաք գույն և տրամադրություն՝ Ռեյչել Ուայզից։ Բրիտանացի դերասանուհին կրում է Givenchy նարնջագույն զգեստ և տարբերվում իր վառ կերպարով։

Rachel Weisz

Կարմիր գորգը նույնքան հետաքրքիր է, որքան մրցանակաբաշխությունը։  Այստեղ աստղերը քայլում են, թելադրում նորաձևություն, զրուցում լրագրողների հետ և վայելում «երկրային աստղ» լինելու հաճույքը։