Recent posts
To top
24 Feb

Երազանքների երեկոյի՝ «Օսկար 2019»-ի դափնեկիրները

Cover2

Կարմիր գորգ, հոլիվուդյան աստղեր, շքեղություն և փայլ․ ժամեր առաջ Լոս Անջելեսում ավարտվեց Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար 91-րդ» մրցանակաբաշխությունը։

30 տարվա մեջ առաջին անգամ հատուկ վարողներ չեն եղել։ Երեկոն վարել են տասնյակ դերասաններ, որոնք նախկինում մրցանակներ են ստացել կամ ներկայացվել են այս մրցանակաբաշխությանը։

cover

Կինոաշխարհի ամենահեղինակավոր պարգևին՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում արժանացավ  ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ժապավենը։

Այն ստացել է նաև «Լավագույն սցենար» մրցանակը։ Ֆիլմը կատակերգական, կենսագրական դրամա է հայտնի ջազ-դաշնակահարի և վարորդի ճամփորդության ու ընկերության մասին։

Piter Fareli

Լավագույն ռեժիսոր ճանաչվեց Ալֆոնսո Կուարոնը լավագույն ֆիլմի համար։

Alfonso

«Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում Ֆրեդի Մերկուրիին մարմնավորելու համար լավագույն դերասանի ոսկե արձանիկը ստացավ Ռամի Մալեքը։ Այն 37-ամյա կինոաստղի առաջին օսկարն էր։ Ընդհանուր առմամբ «Բոհեմական ռապսոդիան» արժանացավ ամենաշատ՝ 4 արձանիկի։

Rami Malek

«Ֆավորիտուհի» ֆիլմում Մեծ Բրիտանիայի թագուհի Աննա Ստյուարտի համար լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթեց Օլիվիա Քոլմանը։

Olivia

Միակ բլոքբասթերը` «Սև հովազ» ֆիլմը, միայն մեկ արձանիկ է ստացել, ի դեպ, արդարացի։ Այն ստացել է կոստյումների դիզայներ Ռուտ Քարթերը աֆրիկյան ցեղերի յուրահատուկ և գունեղ հագուստների համար։

Ruth Carter

Երեկոյի ամենատպավորիչ դրվագներից էր Լեդի Գագայի ելույթը «Աստղը ծնվեց» ֆիլմի ռեժիսոր Բրեդլի Կուպերի հետ։

Ledi Gaga