Recent posts
To top
19 Sep

Oriflame Fashion Weekend. նորաձևության տոն Երևանում

«Օրիֆլեյմ Հայաստանը» սեպտեմբերի 16-ին և 17-ին  կազմակերպել էր նորաձևության և գեղեցկության ամենամյա խոշորագույն և արդեն ավանդույթ դարձած իրադարձություններից մեկը՝ Oriflame Fashion Weekend-ը: Նորաձևության տոնն անցկացվեց մայրաքաղաքի պատմամշակութային  վայրերից մեկում՝ Երևանի երկաթուղային կայարանում:

Այս տարի Oriflame Fashion Weekend նախագիծն ընդլայնել է իր մասշատբները` միավորելով հայազգի 30 անուն ճանաչված և սկսնակ հագուստի դիզայներ-մոդելավորողների ինչպես Հայաստանից, այնպես էլ Հայաստանի սահմաներից դուրս (ԱՄՆ, Ֆրանսիա), ովքեր իրենց նոր հավաքածուներով հանդես եկան երկօրյա շոու-ցուցադրությունների ժամանակ:

Նախագիծն ուներ նաև մրցութային մաս, որին մասնակցում են սկսնակ դիզայներներ. նրանց ևս իրենց հավաքածուները ցուցադրելու հնարավորություն էր ընձեռված: Հաղթողի համար սահմանված է նաև հատուկ մրցանակ՝ Oriflame Fashion Award, իր նոր հավաքածուի ստեղծման համար: 

Ցուցադրությանը մասնակցում էին դիզայներներ Թերեզա Ղարաբաղցյանը (Tereza Gharabghtsyan), Աննա Հակոբյանը (Anna Hakobyan), Էդիտա Պռոշյանը (Edita Proshyan), Շաբիգը (Shabeeg), Նելլի Սերոբյանը (Nelly Serobyan), Ավագյանը (Avagian), Արմինե Օհանյանը (Ֆրանսիա) (Armine Ohanyan), Վահան Խաչատրյանը (Vahan Khachatryan), Գևորգ Շադոյան (Kevork Shadoyan), Վիգէն Տէրտէրեանը (ԱՄՆ) (Vicken Derderian), Ֆաինան (Faina),Արամ Նիկոլյանը (Aram Nikolyan), Կիվերա Նայնոմիսը (Kivera Naynomis), Young Harmony (designer Mika Danielyan)  և ուրիշներ: Երկօրյա ցուցադրություններին մասնակցել են նաև սկսնակ դիզայներներ:

Ի դեպ՝ ORIFLAME FASHION AWARD-ն այս տարի շահեց Վարդուհի Բարսեղյանը,  իսկ Հակոբ Շահինյանը ստացավ ամենաշատ օնլայն քվեարկությունները ստացած մասնակցի կոչումը:
Մենք ֆիքսել ենք ցուցադրությունների ամենավառ ու նորաձև կադրերից. թեթրե՛ք:

Լուսանկարները՝ Դավիթ Դավթյանի:

DAV_1279 DAV_1231

DAV_1225

DAV_0951

DAV_0787

DAV_0784

DAV_0782

DAV_0778

DAV_0774

DAV_0773 DAV_0772

DAV_0771

DAV_0767+

DAV_0761

DAV_0758

DAV_0750

DAV_0748

DAV_0746

DAV_0740

DAV_0736

DAV_0731

DAV_0725

DAV_0722

DAV_0719

DAV_0714

DAV_0710

DAV_0701

DAV_0695

DAV_0690

DAV_0688

DAV_0681

DAV_0668

DAV_0663

DAV_0658 DAV_0653

DAV_0650

DAV_0646

DAV_0642

DAV_0639

DAV_0635

DAV_0631

DAV_0629

DAV_0626

DAV_0623

DAV_0622

DAV_0620

DAV_0615

DAV_0600

DAV_0590