Recent posts
To top
24 Dec

Open Kids & Kids Fashion Day – Christmas Mood

KAR_7946

Christmas Mood. երբ նորաձևության ցուցադրությունը լինում է ամանորյա տրամադրությամբ:

Երեկ Դինամո մարզադահլիճում բացառիկ տոն էր: Առաջին անգամ Հայաստանում ուկրաինական  հանրաճանաչ Open Kids խմբի ֆանտաստիկ համերգով և Christmas Mood  խորագրով շքեղ ցուցադրությամբ ազդարարվեց  ամենասիրելի տոների սկիզբը:

KAR_8207

5 տաղանդավոր աղջիկներ՝ Անգելինան, Անյան, Լեռան, Անյան և Յուլյան, ֆանտաստիկ շոու ծրագրով բեմից մեծ էներգիա հաղորդեցին հանդիսատեսին:

Հարյուրավոր երեխաներ Դինամո մարզադահլիճի տրիբունաներում  բղավում, պարում և ուրախանում էին իրենց սիրելի խմբի երգերի ռիթմերի ներքո:

Open Kids-ը շատ դեռահասների համար մոտիվացիա է՝ հասնելու իրենց երազանքներին:

KAR_8137

Երազանքներին հասնելու առաջին քայլերը պետք է սկսել հենց փոքր տարիքից, պարտադիր չէ սպասել մեծանալուն. խումբն իսկական օրինակ է միլիոնավոր դեռահասների համար:

KAR_8431

Փոքրիկների look-երն ընտրվել են Choupette Armenia, Dress  Showroom, Acoola Armenia և Belle Ange  խանութ-սրահներից: Իսկ ընտրության հարցում օգնել են ոճաբան Գայանե Մանուկյանը, երգչուհիներ Սոնե Սիլվերը և Աստղիկ Սաֆարյանը:

KAR_9174

Փոքրիկ մոդելները գրագետ և ճիշտ դեֆիլե սովորել էին  ամենաջերմ  Cataleya  Wellness  Club-ում՝ մոդելներ Նարե Զաքարյանի և Մարիկա Թունյանի մոտ: Նրանց գեղեցիկ վարսահարդարումը և դիմահարդարումն ապահովել էր Hills գեղեցկության սրահը:

Երեկոն շատ գեղեցիկ և ոգևորող վարեց Ստելլա Բաբայանը: Իսկ երաժշտական տրամադրությունն ապահովեց Մարտա Կիրակոսյանը:

KAR_9239

Վերջում Kids Fashion Day նախագծի կազմակերպիչներ Ռուբինա Գրիգորյանը և Կարմեն Ղազարյանն անցկացրեցին երկար սպասված վիճակահանություն: Արդյունքում՝ նախագծի գործընկեր Anriva Tour տուրիստական գործակալության կողմից հանդիսատեսից մեկը շահեց  2 անձի համար Եգիպտոսի տոմս:

KAR_7928 KAR_7946 KAR_7985 KAR_8326 KAR_8416 KAR_8575 KAR_8769 KAR_8780 KAR_8793 KAR_8803 KAR_8805 KAR_8809 KAR_8814 KAR_8818 KAR_8824 KAR_8829 KAR_8835 KAR_8855 KAR_8859 KAR_8872 KAR_8884 KAR_8893 KAR_8896 KAR_8901 KAR_8929 KAR_8935 KAR_8940 KAR_8946 KAR_8950 KAR_8971 KAR_8976 KAR_8981 KAR_8988 KAR_9004 KAR_9009 KAR_9014 KAR_9031 KAR_9038 KAR_9045 KAR_9067 KAR_9072 KAR_9123 KAR_9129 KAR_9145 KAR_9157 KAR_9189 KAR_9196 KAR_9202 KAR_9205 KAR_9245 KAR_9254 KAR_9269 KAR_9279 KAR_9290 KAR_9336