On the Milky Road. այսպես է կոչվում Էմիր Կուստուրիցայի նոր ֆիլմը, որի գլխավոր դերերում են հենց ինքը՝ ռեժիսորը, և անզուգական Մոնիկա Բելուչին:
Կուստուրիցան և Բելուչին այս օրերին Ռուսաստանում են՝ իրենց համատեղ առաջին աշխատանքը ներկայացնելու նպատակով:
Ֆիլմի թրեյլերից երևում է՝ կան նաև բաց տեսարաններ, իսկ Բելուչիի տեսքից ընդհանրապես չի երևում, որ դերասանուհին արդեն 52 տարեկան է: