Recent posts
To top
14 Nov

Հայաստանը OMC Hairworld-ի լավագույն տասնյակում

7i0a9979

EL.am-ը ներկայացնում է գեղեցկության ոլորտի ամեհեղինակավոր մրցաշարը՝ OMC Hairworld_ը:

Արդեն 15 տարի Վարսահարդարման արվեստի միջազգային ակադեմիայի և Հայաստանի վարսահարդարների և կոսմետոլոգների միության ղեկավարությամբ մրցույթին մասնակցում է նաև հայաստանյան թիմը:

Այս տարի աշխարհի առաջնությունը սեպտեմբերի 9-10-ը կայացավ Փարիզում:

Մեր թիմը մասնակից շատ երկրների մեջ ցուցաբերեց գերազանց արդյունք: Պոդիումային դիմահարդարման անվանակարգում Աշխեն Կոստանդյանը զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ Ռոքսանա Առաքելյանը՝ 7-րդ:

Նշենք, որ ամենաբարձր գնահատականները ժյուրին տվել է մեր երկրին՝ Ռոքսանա Առաքելյանի աշխատանքին:

Կերպարը ստեղծվել է Ռոքսանա Առաքելյանի և OMC միջազգային ակադեմիայի դասախոս ու ժյուրիի անդամ Հրանուշ Եգոյանի համատեղ աշխատանքով՝ հաշվի առնելով նորաձևության վերջին միտումները:

Ռոքսանայի մոդելը՝ Անուշիկ Մանուկյանը, ճանաչվել է մրցույթի լավագույն մոդել: Հայուհին բնակվում  է Փարիզում, բայց շուտով վերադառնալու է և իր պրոֆեսիոնալիզմը ի ցույց դնելու ազգային նախագծերում:

Մեր լավագույն վարպետները, ովքեր պաշտպանել են իրենց կոչումը միջազգային տարբեր հարթակներում, դասավանդում են Հայաստանի միակ ОМС միջազգային ակադեմիայում:

7I0A9920 7I0A9927 7I0A9930
7I0A9965_pp
7I0A9984

7I0A9969_pp 7I0A9986 7I0A9993
IMG-0010