Recent posts
To top
19 Dec

«Օուշենի 8 ընկերուհիները» ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է

Օուշենն ուներ 12 ընկեր և արդեն 8 ընկլերուհի. ռեժիսոր Գերի Ռոսի ֆիլմում հայտնի «վատ տղա» Օուշենի քույրը՝ Դեբբի Օուշենը, բանտից դուրս է գալիս և նոր թալան փորձում կազմակերպել:

Շատ գեղեցիկ կանայք, շատ «չարաճճի արարքներ» և շատ անաստված որոշում՝ թալանել Met Gala-ի ողջ հարստությունը:

Սանդրա Բալոքը, Քեյթ Բլանշեթը, Էն Հեթեուեյը, Սառա Պոլսոնը, Հելենա Բոնեմ Քարտերը, Քեթի Հոլմսը, Րիհաննան և մյուսները էկրաններիի մոտ են կանչում, բայց ոչ հիմա. ֆիլմը 2018-ին հասանելի կլինի, իսկ այժմ միայն թրեյլեր: