Recent posts
To top
28 Sep

NOUBA. իտալական կրքեր ՝HERMITAGE GALLERY-ում

Եթե դիմահարդարումը ձեր կիրքն է, ապա ձեր ընտրությունը պետք է կանգ  առնի ստեղծագործ մտքի և գիտական նորագույն նվաճումների կատարյալ միության՝ Nouba ապրանքանիշի վրա: Նոր մարտահրավերներին դիմակայելու հատկության և մաքուր էնտուզիազմի շնորհիվ Nouba-ն ներկայացված է Եվրոպայում, արաբական երկրներում և հեռավոր արևելքում և ի զորու է մրցակցել ամենահայտնի դիմահարդարման ապրանքանիշերի հետ: Այսօր Nouba-ն արդեն ներկայացված է նաև Հայաստանում, Hermitage  էքսկլյուզիվ օծանելիքի սրահների ցանցում:DAV_5980

Nouba-ն գեղեցիկի արվեստն է, կյանքի արվեստը: Եվ հենց այդ արվեստի հետևից մենք այս անգամ գնացինք HERMITAGE GALLERY՝ ինքներս տեսնելու և շքեղությունն ինքնուրույն զգալու համար։ Երեկոն ստացված էր բոլոր առումներով․ մեզ սպասում էին նվերներ, անակնկալ խաղարկություն և աննախադեպ makeup շոու՝ Nouba դեկորատոիվ կոսմետիկայի կիրառմամբ. երեկոյի հատուկ հյուրն է ոճաբան-դիմահարդար Հրանուշ Եղոյանը: Հենց նրա շնորհիվ էլ իրականացվեց makeup studio-ի արտիստների շնորհիվ էլ իրականացվեց մեծ makeup շոու-ն: Երեկոյի ոճն ապահովել էր դիզայներ Վահան Խաչատրյանը՝ տրամադրելով գեղեցիկ ու նորաձև զգեստներ:

DAV_5981

Իտալական կիրքը

Nouba-ն դյութիչ անուն է, որը յուրահատուկ տուրք է հնագույն աֆրիկյան Նուբասա ցեղախմբին, որ առանձնանում է մարմնի գեղարվեստական նկարազարդման արվեստով. անհավանական կենդանի արվեստ, որ կոչված է փառաբանելու կյանքն ու գեղեցկության ուժը:

Nouba-ն ձոն է կանանց, բոլորին և յուրաքանչյուրին, կանացիության տոն, միշտ մեկ քայլ առաջ նորաձևության միտումներում: Իր ստեղծման առաջին իսկ օրից Nouba-ն դարձավ հատկանշական արտադրանքի խորհրդանիշ. առաջին բրոնզե երանգ պարգևող փոշին պատմության մեջ՝ La Terra-ն, 1980-ականներին ճանաչվեց տասնամյակի ամենանորարական միջոցը:40-ամյա պատմություն ունեցող այս ապրանքանիշն ի զորու է ամենօրյա կյանքն ավելի գեղեցիկ դարձնել, Nouba-ն «Պատրաստված է Իտալիայում» արտահայտության իրական մարմնացումն է, որն արտահայտում է կանանց ցանկություններն ու անուրջները, այնքան եզակի ու չբարձրաձայնված, բայց և ընդհանուր՝ բոլոր կանանց համար:

Nouba-ն հնարավորություն է տալիս շեշտը դնել այն կիրառողի տաղանդի և համարձակության վրա, մշտապես ստեղծել և բացահայտել նորը, այն, ինչ դեռ ոչ ոք նույնիսկ չի երևակայել:

Nouba դիմահարդարման միջոցներն օգտագործման մեջ պարզ լինելով հանդերձ ներառում են ավելի քան 600  կրքոտ նրբերանգներ:

Անդրեա Բրամբիլլան Nouba-յին ստեղծագործ հոգին է: Դիմահարդարման ոլորտում մագիստրոսի աստիճանը, իսկ այնուհետ, Միլանի համալսարանում ստացած գիտության թեկնածուի ստիճանը Կոսմետայի տեխնիկայի ասպարեզում 90-ականներին, դեռ այն ժամանակ, երբ դիմահարդարումն ընդամենը էմպիրիկ գիտություն էր՝ կապված միմիայն գույնի հետ, թույլ տվեցին դեռ մանկուց տրանսֆորմացիաների և կերպարանափոխության հանդեպ Անդրեա Բրամբիլլայի մեծ սերը վերածել գիտության, տոխնոլոգիաների և գեղեցիկի անհավանական միության:

DAV_5992 DAV_5996 DAV_6002 DAV_6009 DAV_6010 DAV_6013 DAV_6014 DAV_6016 DAV_6018 DAV_6022 DAV_6025 DAV_6027 DAV_6028 DAV_6030 DAV_6032 DAV_6034 DAV_6037 DAV_6040 DAV_6042 DAV_6043 DAV_6046 DAV_6047 DAV_6051 DAV_6053 DAV_6057 DAV_6059 DAV_6062 DAV_6064 DAV_6066 DAV_6072 DAV_6075 DAV_6082 DAV_6093 DAV_6094 DAV_6096 DAV_6097 DAV_6103 DAV_6105 DAV_6107 DAV_6113 DAV_6117 DAV_6119 DAV_6123 DAV_6125 DAV_6127 DAV_6144 DAV_6179 DAV_6184 DAV_6202 DAV_6212 DAV_6218 DAV_6220 DAV_6228 DAV_6229 DAV_6231 DAV_6241 DAV_6252 DAV_6265 DAV_6274 DAV_6294 DAV_6298 DAV_6302 DAV_6320 DAV_6322 DAV_6324 DAV_6338 DAV_6339 DAV_6342 DAV_6348 DAV_6353 DAV_6356 DAV_6361 DAV_6372 DAV_6376 DAV_6379 DAV_6382 DAV_6385 DAV_6386 DAV_6389

Լուսանկարներըՙ Դավիթ Դավթյանի