Recent posts
To top
16 Jun

Նոր քայլ՝ նորաձևության ոլորտում. «Լիլիթ»

_AV_9509

8 ամիս, 8 աշակերտ  և հայկական  fashion-ի ապագայի հետ կապված բազմաթիվ հույսեր. երեկ Լիլիթ Մարգարյանի «Լիլիթ» նորաձևության դպրոցի առաջին շրջանավորտների ավարտական երեկոն էր: Աշակերտների ձեռքով ստեղծված նորաձև էսքիզների ցուցահանդեսը ավարտական յուրահատուկ երեկո դարձնելով՝ Լիլիթ Մարգարյանը նախադեպ է ստեղծում հայկական նորաձևության պատմության մեջ:

-Ցանկացած մասնագետ, առավել ևս դիզայները, պետք է ունենա մասանգիտական կրթություն: Սա, մեր դեպքում, նշանակում  է՝ կարողանալ նկարել և արարել նորը,- մեզ հետ զրույցում նշեց Լիլիթ Մարգարյանը,– իմ աշխատանքների մասին այսպես վստահորեն չեմ խոսել երբեք, բայց հավատացնում եմ՝ մենք զարգանում ենք՝ նոր և համարձակ քայլերով առաջ գնալով: Իմ նպատակն այն է, որ աշակերտներս չկրկնեն ինչ-որ մեկին, այլ՝ ստեղծագործեն ու ստեղծեն իրենցը:

«Լիլիթ» նորաձևության դպրոցի շրջանավարտները տարբեր տարիքի են՝ աշակերտականից մինչև չափահաս ու հասուն: Լիլիթ Մարգարյանը նշում է՝ սա մի մեծ ու ջերմ ընտանիք է, որտեղ բոլորն են փորձում լինել պրոֆեսիոնալ. չէ՞ որ միայն այդ կերպ կարող է ոլորտը կայանալ:

_AV_9550

Աշակերտների ութնյակին ոգևորելու էին եկել ինչպես ընտանիքի անդամներն ու մտերիմները, այնպես էլ հայտնի և սիրված դեմքեր, ովքեր, ի դեպ, հասցրել են իրենց հիացմունքն ու զարմանքն արտահայտել՝ բարձր գնահատելով «կրտսեր» գործընկերների աշխատանքները: Ավարտական երեկոյի  «տանիքը» Հովհաննես Թումանյանի թանգարանն էր, «խոսքն ու ձայնը»՝ Ավետ Բարսեղյանը. հենց նա էր վարում երեկոն:  Ավետ Բարսեղյանը նաև անակնկալ էր պատրաստել. նա Լիլիթ Մարգարյանին բանաստեղծություն նվիրեց:

_AV_9537

Երեկոն շարունակվեց բարձր տրամադրությամբ ու ավարտվեց «քաղցր պատառներով». տորթ, հյուրասիրություն և իհարկե լավ երաժշտություն:

Սա «Լիլիթ» նորաձևության դպրոցի առաջին քայլն էր և առաջին ութամսյակը, իսկ  Լիլիթ Մարգարյանը վստահեցնում է՝ նոր սերունդ է գալու՝ նոր ու յուրահատուկ մտքերով:

_AV_9534

_AV_9509

_AV_9502

_AV_9498

_AV_9477

_AV_9460

_AV_9455

_AV_9451

_AV_9448

_AV_9446

_AV_9442

_AV_9439

_AV_9436

_AV_9433

_AV_9425

_AV_9410

_AV_9408

_AV_9398

_AV_9394

_AV_9378

_AV_9375

_AV_9368

_AV_9364

_AV_9360

_AV_9354

_AV_9350

_AV_9348

_AV_9340 _AV_9328

_AV_9324

_AV_9323

_AV_9321

_AV_9314

_AV_9313

_AV_9308

_AV_9305
_AV_9302

_AV_9298

_AV_9292
_AV_9290

_AV_9282

_AV_9281

_AV_9277

_AV_9276

_AV_9273

_AV_9267

_AV_9262

_AV_9259

_AV_9256

_AV_9253

_AV_9250 _AV_9244 _AV_9241

_AV_9237 _AV_9232

_AV_9226

_AV_9223

_AV_9220

_AV_9219 _AV_9218

_AV_9216 _AV_9212 _AV_9211 _AV_9208 _AV_9206 _AV_9205 _AV_9204 _AV_9200 _AV_9197 _AV_9196 _AV_9193 _AV_9187 _AV_9184
_AV_9181 _AV_9176
_AV_9170