Recent posts
To top
11 Jun

Նիկոլ Քիդման. 50-ում կյանքը ոչ թե ավարտվում, այլ նոր-նոր սկսվում է

Բրիտանական Glamour-ը հունիսի 6-ին «Տարվա կին» մրցանակաբաշխությունն անցկացրեց, իսկ «Տարվա դերասանուհի» կոչումը բաժին հասավ Նիկոլ Քիդմանին: Քիդմանը վերջերս է դարձել 50 տարեկան՝ պահպանելով փայլն ու փառքը:

Image00004

Իր շնորհակալական խոսքում Քիդմանը նշել է, որ դեռ 10 տարի առաջ մտածում էր, թե 50-ում կավարտի կարիերան.

-Ես բոլոր կանանց ուզում եմ ասել՝ 50-ում կյանքը ոչ թե ավարտվում, այլ նոր-նոր սկսվում է,- ասել է Քիդմանը:
Image00005

Ի դեպ, դերասանուհու կարիերան իրոք բարձունքում է. Կաննի 70-րդ կինոփառատոնին Big Little Lies սերիալում և The Beguiled ֆիլմում  ունեցած նրա դերերը բարձր գնահատվեցին քննադատների կողմից: