Սպորտային հագուստի նոր հավաքածու՝ Nike հանրահայտ բրենդից՝ հատուկ մահմեդական կանանց համար: Nike –ը ներկայացնում է առաջին սպորտային հիջաբը:
Էլաստիկ հատուկ կտորից կարված սպորտային հագուստը գունային բազմազանությամբ աչքի չի ընկնում. սև, մոխրագույն և օբսիդյանի երագով:
Պլանավորվում է հիջաբը վաճառքի հանել 2018 թվականից:
Բրենդի այս քայլը պայմանավորված է նրանով, որ վերջին տարիներին մահմեդական կանայք սկսել են ներկայանալ սպորտային միջոցառումներին:
Օրինակ՝ 2012 թվականի Օլիմպիական խաղերին առաջին անգամ մարզուհիներ էին եկել Բրունեյից, Քաթարից և Սաուդյան Արաբիայից, իսկ 2014 թվականին ՖԻՖԱ-ն հանեց խաղի ժամանակ հիջաբ կրելու արգելքը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարին Nike – ը մոտիվացիոն հոլովակ էր նկարահանել՝ կոչ անելով մերձավորարևելյան տարածաշրջանի կանաց կոտրել ստերիոտիպերը:
10
Mar