Recent posts
To top
18 Mar

Take it easy` Նիկ Էգիբյանի հետ

Շաբաթն ավարտվում է, երկար հարցազրույցներ կարդալու ցանկությունը՝ նվազում:
Մենք աշխատել ենք ողջ շաբաթ ու հիմա ասում ենք ՝ take it easy:

Ընդունեք ամեն ինչ թեթև տանելու մեր հորդորը ու ամեն շաբաթ կարդացեք El.am-ի take it easy շարքը:
Ավելի կարճ, ավելի կոնկրետ, ավելի պարզ. մեր հարցերին պատասխանում է Նիկ Էգիբյանը:

-Ունե՞ք կուռք:
-Չունեմ. կուռքը պետք է անթերի լինի, իդեալական: Իսկ բնության մեջ իդեալական ոչինչ  չկա:

-Քանի՞ սենդվիչ կարող եք պատրաստել 10 րոպեում:
-Կախված է նրանից, թե ինչ սենդվիչ եմ պատրաստում և թե ինչքան սոված եմ:

– Victoria’s secrets-ից նախընտրած հրեշտակ ունե՞ք:
-Շոուն նայում եմ միայն  երաժշտական կատարումների համար, մոդելների անունները չգիտեմ:

– Ո՞ր եղանակին է ավելի ճիշտ խաշ ուտելը:
-«Ոտաջուր» առհասարակ չեմ ուտում, չգիտեմ:

-Ի՞նչ երաժշտություն եք լսում, երբ ուզում եք հանգստանալ:
-Նայած՝ ինչից եմ ուզում հանգստանալ: Եթե սթրեսային օր եմ ունեցել, նախընտրում եմ լռությունը: Եթե ստուդիայից եմ հանգստանում, ամերիկյան փոփ եմ լսում, եթե ծովափին եմ ու անձրև է գալիս՝ Վիվալդի, Ռախմանինով, Չայկովսկի կամ Շոպեն:

-Ի՞նչ հարց կտայիք Հուլիոս Կեսարին:
-Կհարցնեի՝ ի՞նչ է ուզում կյանքին ապացուցել:

nik egibyan

-Ճի՞շտ է, որ տղամարդու սիրտ տանող ճանապարհը անցնում է ստամոքսով:
-Այո, միանշանակ ճիշտ է, բայց ես այնքան լավ եմ ինձ զգում խոհանոցում, որ դերերն ինձ համար փոխվում են. ես եմ ճանապարհ հարթում:

-Ինչի՞ մասին են լռում բոլորը:
-Ճշմարտության:

-Կա՞ մի մասնագիտական երազանք, որը դեռ չի կատարվել ու Դուք ուզում եք հասնել դրան` Ձեր կարիերան հաջողված համարելու համար:
-Կա իհարկե, բայց եթե դա էլ կատարվի, նորերը կլինեն: Եթե չունես երազանք-ձգտում, ուրեմն աճդ կանգնել է և արվեստին ու հասարակությանը պետք չես:
Երազանքս երաժշտությունս մասայական դարձնելն է: Խոսքն ուրիշների համար գրածս երգերի մասին չէ, այլ՝ «անձնական երաժշտության»:

-Սեղանի գիրք ունե՞ք:
-Սեղանիս գիրքն իմ երգերի տետրն է, որի մեջ ողջ կյանքս է, առօրյաս ու նոր երգերս: Դրանից հետաքրքիր գիր ու գրականություն ինձ համար չկա:

-Գույն, որն անպակաս է ձեր պահարանից:
-Սևը:

nik egibyan

-Արժե միացնել հեռուստացույցը, երբ բարձր տրամադրություն ունես:
-Ինձ համար ընդհանրապես չարժի, քանի որ ես էլ եմ հեռուստատեսային արտադրանք ստեղծող և հեռուստատեսությամբ լոկալ բաներ նայելու իմաստ չեմ տեսնում: Նախընտրում եմ յութուբը և ընտրովի ծրագրերը: Նայում եմ միայն այն, ինչ ինջ համար կարևոր է և անհրաժեշտ:

-Ձեր մանկության հերոսն էր…
-Հմմմ, փոքր ժամանակ տարված է Mortal Kombat խաղով ու հերոսներից մեկով՝ SUB ZERO-ով: