Recent posts
To top
13 Mar

Նիկ Էգիբյան. Երևանի սիրուն աղջիկ

nik egibyan

Ամեն նորը լավ մոռացված հնից գոնե մի մասնիկ ունի:  Երգիչ Նիկ Էգիբյանը որոշել է նորովի ներկայացնել հին երգերը՝ մեկնաբանելով այնպես, որ հետաքրքրի երիտասարդներին ու գրավի շատերին:
Նոր ռիթմով, հին տեքստով և երաժշտական յուրօրինակ  ձևավորմամբ՝ նա երգում է Երևանի սիրուն աղջիկների մասին ու ասում՝ սա վերջը չէ. մենք դեռ  կլսենք հին երգերի նոր cover-ներ:


-Ինչո՞ւ հենց այս երգը: Կա՞ր մտավախություն, որ երգի նորացված տարբերակը լավ չի ընդունվի:

-Երգն իրականում գործիքավորել եմ Շուշանիկ Արևշատյանի առաջարկով, իր՝ «X Factor» նախագծում հանդես եկող   սաներից մեկի համար: Բայց, կատարելով դեմո տարբերակը, հասկացա, որ ուզում եմ ինքս կատարել, և ձայնագրեցի այն:
Նոր ռիթմերով ընդունվելու կամ չընդունվաելու հարց չկար. չեն լինում երգեր, որոնք միանշանակ հավանության են արժանանում  կամ բացարձակ չեն սիրվում: Ամեն ոճ ունի իր սիրահարն ու ունկնդիրը: Բացի այդ՝ շատերը չգիտեն, որ երգը գրել է Բաբաջանյանը, հատկապես նոր սերնդի ներկայացուցիչներից շատերը ծանոթ չէին այս երգին: Քանի որ նորացված տարբերակն իր հնչողությամբ  ավելի հասանելի է նոր սերնդին, կարծում եմ լավ միտք էր այն իրականացնելը:

-Իսկ կա՞ն այլ երգեր, որ Ձեր տեսադաշտում են ու պատրաստվում եք «վերակենդանացնել»: 

-«Հով արեք, սարեր ջան» և «Սարերի հովին մեռնեմ» երգերի cover տարբերակները ներկայացնելու պլաններ արդեն ունեմ: Բենդի հետ նաև երգում եմ  Cascade Trio-ի «Բախչի ծաղիկ» երգը:

-Բացի  cover տարբերակներով երգերից, ստեղծագործական այլ նորություններ սպասե՞նք: 
-Ստեղծագործական պլաններ ունեմ իհարկե, հուլիսի 8-ին կկայանա իմ նոր ձայնասկավառակի «Monochrome»-ի շնորհանդեսը: Այն բաղկացած է միայն հեղինակային երգերից: Ստեղծված, գրված գործիքավորված է իմ կողմից: բաղկացած է 12 երգից: Երգերի մեծ մասը դանդաղ, բալլադային կատարումներ են: