Recent posts
To top
18 Jan

Մայրիկն ամուսնանում է

940x627_1_7487169e84a762937bf6cf038fd08ad1@940x627_0xc0a839a4_275356441484641998 (1)

Քարդաշյան-Ջեներ ընտանիքում, ինչպես երևում է, ուրախություն է սպասվում. մայրիկը պատրաստվում է ամուսնանալ: 61-ամյա Քրիս Ջեները ցանկանում է օրինականացնել հարաբերությունները 36-ամյա Կորի Գեմբլի հետ: Զույգի մտերիմները մամուլին հայտնել են՝ Քրիսը վաղուց այսպես երջանիկ չի եղել. նա վերջապես իրեն սիրված և պաշտպանված է զգում:

Կորին Քիմ Քարդաշյանի մայրիկին ամուսնության առաջարկ է արել դեռ նախորդ տարվա սեպտեմբերին: Քրիսը նրան «այո» է ասել, ու հիմա զույգը պատրաստվում է ամուսնության:

Կորի Գեմբլի հետ միությունը կլինի Քրիսի կյանքի երրորդ ամուսնական փորձը: 1978 թվականին Քրիսը ամուսնացել է փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հետ և ունեցել 4 երեխա՝ Քորթնին, Քիմը, Հոլին և Ռոբը: Զույգը բաժանվել է 1991 թվականին: Նույն թվականին Քրիսը հարաբերություներ է հաստատել օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջեների հետ և ունեցել 2 աղջիկ՝ Քենդլը և Քայլին: Քրիսի և Բրյուսի ամուսնական կապը կտրվել է 2015 թվականին:

940x1395_1_12d826d3d07a3965d76bc4fba318f994@2021x3000_0xc0a839a4_19351589401484642418 940x627_1_7487169e84a762937bf6cf038fd08ad1@940x627_0xc0a839a4_275356441484641998 (1) 940x1366_1_506805ecadb812317994987124f0981b@2063x3000_0xc0a839a4_10528541081484642418

անդրադարձը՝ Անահիտ Հակոբյանի