Recent posts
To top
19 Dec

Ամանորը՝ արտերկրում. 5 լավագույն առաջարկները

Image00003

Որտե՞ղ և ինչպե՞ս դիմավորել Ամանորը. տարբերակները շատ են ու բազմազան: Օրինակ՝ կարելի է օգտվել ձմեռային արձակուրդներից  և ավանդական տարբերակից հեռու Ամանորը դիմավորել արտերկրում: Սա մի նոր հնարավորություն է ևս մի երկիր ճամփորդելու և վայելելու:

EL.am-ը ներկայացնում է քաղաքի լավագույն 5 տուրիստական ընկերությունների հատուկ առաջարկները՝ Ձեր Ամանորն անմոռաց անցկացնելու: 

IMG-5abd48d9454ae90ce522735301dd1ded-V (1)Anriva Tour տուրիստական գործակալությունն առաջարկում է ուղղևորություն Եգիպտոսի լավագույն հանգստյան գոտիներից մեկը՝ Շարմ Էլ Շեյխ:

Որպես Air Cairo ավիաընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ՝ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ-ն առաջարկում է ուղիղ չվերթով մեկնում:

_DSC6629

Ուղևորությունն ընդգրկում է 31.12-07.01 ժամանակահատվածը: Հանգիստն անցնելու է Շարմի լավագույն հյուրանոցներից մեկում` LUXE դասի Baron Resort-ում: Ավիատոմսեր (Երևանից, Air Cairo), կեցություն հյուրանոցում (6 գիշեր, 7 օր), սնունդ, դիմավորում և ճանապարհում. 2 անձի համար նախատեսված փաթեթն արժե 2793 դոլար:

Հասցե՝ Կոմիտասի պող. 20, Ամիրյան 27

Հեռ.՝ (+37412) 22 12 12, (+37460) 61 11 10

_DSC6862_DSC6874_DSC6856

A&R TOUR-ը, միջազգային հեղինակավոր օպերատոր TEZ TOUR-ի հետ համատեղ, առաջարկում է Ձեր ամանորյա հանգիստը անմոռանալի դարձնել Եգիպտոսում: Հանգիստ անցնելու է հայերի կողմից ամենասիրված հյուրանոցներից մեկում՝ ROYAL ALBATROS MODERNA 5-ում:

Image00002

Ինչո՞ւ հենց Royal ALBATROS Moderna 5:

Քանի որ հյուրանոցը տրամադրում է կատարյալ սպասարկում: Դուք ունեք 24 ջրային ատրիակցիոններից օգտվելու հնարավորություն: Լողավազանների բազմազանություն.  մեծահասակների համար՝ 6, երեխաների համար՝ 3 և 14 տաքացվող լողավազաններ:Image00001Երեխաների համար առկա է առանձնացված ճաշացանկ, մանկական անիմացիա, ինչպես նաև մեծերի լողավազանում առանձնացված հատված:

Հյուրանոցն ունի 8 ռեստորան, 12 բառ և սեփական լողափ:

Մեկ անձի արժեքը  նշված հյուրանոցում կազմում է 985 դոլարին համարժեք դրամ: Ուղևորությունն ընդգրկում է 29.12-05.01 ժամանակահատվածը: Գումարը ներառում է նաև ավիատոմսերը (ուղիղ չվերթ Երևանից):

Սնունդը՝ ALL INCLUSIVE, դիմավորում և ճանապարհում, ամանորյա շքեղ տոնական ընթրիք. Royal Albatros Moderna-ն առաջարկում է շքեղության և մատչելիության համատեղում:

Հասցե՝ Կոմիտաս 1/52

Հեռ.՝ (+37411) 80 08 87, (+37441) 08 00 86, (+37441) 08 00 87

Image00003

KANDA Travel Club տուրիստական ընկերությունն առաջարկում է 2 անձի համար նախատեսված ուղղևորություն Արաբական Միացյալ Էմիրություններ: Ուղևորությունն ներառում է 31.12-07.01 ժամանակահատվածը: Հանգիստն անցնելու է Holiday Inn Dubai Festival City-ում:137513528Տուր փաթեթն իր մեջ ներառում է ավատոմսը, հյուրանոցը, նախաճաշը, վիզա 2 անձի համար և խմբակային դիմավորում ու ճանապարհում: Արժեքը՝ 1.202.000 դրամ:

Հասցե՝ 49 Նալբանդյան փ.
Հեռ.՝  (060) 51 20 10
13751620413751407444231986_243151696353781_3745801022207950848_n148976025
Loca Travel-ն Ամանորի կապակցությամբ ունի անակնկալ: 2019 թվականը անմոռանալի տպավորություններով և երջանիկ ակնթարթներով սկսելու համար տուրիստական ընկերությունն առաջարկում է 9-օրյա  հանգիստ Թայլանդի ջերմ արևի տակ:
Image00003Ուղևորությունն ընդգրկում է 01.01.19-10.01.19 ժամանակահատվածը: Արժեքը կազմում է 980 դոլար և ներառում է՝ ավիատոմս, 4 աստղանի հյուրանոց, նախաճաշ, ապահովագրություն, վիզայի աջակցման ծառայություն, դիմավորում և ճանապարհում:

C-2

Արժեքը հաշվարկված է 1 անձի համար՝ երկտեղանի սենյակում:

Գործում է նաև ապառիկ վաճառք՝ 0% կանխավճարով:

Հասցե՝  Մ. Մաշտոցի 38

Հեռ.՝ (010) 500 227, (099) 500 227, (098) 500 154

Image00001

Amistad Tour-ն առաջարկում է ամանորյա օրերն անցկացնել «Իսպանական երեք թագավորություններն ափիդ մեջ» ծրագրով: Բարսելոնա-Վալենսիա-Մադրիդ-Տոլեդո-Սարագոսա-Դալի և Ժիրոնա-Կոստա Բրավա-Բարսելոնա. 8 օր/7 գիշեր-ը Իսպանիան վայելելու իսկական հնարավորություն է:

Image00003

Ուղևորությունն ընդգրկում է 29.12.2018-05.01.2019 ժամանակահատվածը: Առաջարկում ներառված են 3 աստղանի կամ 4 աստղանի հյուրանոցներ:

Մեկ անփի արժեքը երկտեղանոց համարում 3 աստղանի հյուրանոցում կազմում է 485 եվրո, 4 աստղանիում՝ 565 եվրո: Արժեքը ներառում է 7 գիշերակաց, 7 նախաճաշ, 4 ընթրիք կամ ճաշ, գնացքի տոմսեր, ամանորյա նվեր, էքսկուսրաներ ռուսախոս էքսկուրսավարի ուղեկցությամբ:

Հասցե՝ 47/17 Խանջյան փ.

Հեռ.՝ (010) 53 75 86, (099) 201 205

Image00004