Recent posts
To top
6 Apr

Փոխելով կերպարը. ներկել, թե՞ ոչ

Հայտնի դեմքերից ու սիրված կերպարներից շատերն են էքսպերիմենտների անում իրենց արտաքինի մեջ. նոր ոճ, համարձակ հագուստներ և իհարկե՝ մազերի՝ արագ փոփոխվող գույն:

Երբեմն այդ էքսպերիմենտները շատ հաջողված են լինում ու դառնում են նաև երկրպագուների համար ոգեշնչում: Այս անգամ որոշել ենք ներկայացնել 4 աստղի, ովքեր փոխել են մազերի գույնն ու փոխվել համարյա անճանաչելիորեն:

Բելլա Հադիդ

Մի անգամ Բելլային տեսանք շիկահեր ու վարդագույն երանգներով մազերով. Twitter-ում մոդելը մեկ լուսանկար էր հրապարակել և արժանացել շատ տարբեր կարծիքների: Շատերը, տեսնելով նրան բաց գույնի մազերով, նմանեցրել էին Քիմ Քարդաշյանին:

Բելլա Հադիդն, իհարկե, երկար չմնաց մազերի այս գույնով ու վերադարձավ իր  մուգ մազերին: Արդարության համար նշենք՝ մուգ մազերը ավելի յուրահատուկեն  դարձնում աստղին:

Image00005

Անջելինա Ջոլի

Մենք սովորել ենք նրան տեսնել մուգ մազերով և ալ կարմիր շրթներկով. Ջոլիի փայլն այսպես ավելի լավ է երևում: Սակայն միշտ չէ, որ այդ փայլը անփոփոխ է եղել. Life or Something Like It ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհին ստիպված էր շիկահեր դառնալ, ինչ, ի դեպ, այնքան էլ դուր չէր եկել երկրպագուներին:

Image00004

Էմբեր Հյորդ

Ջոնի Դեպի նախկին կնոջը՝ դերասանուհի Էմբեր Հյորդին մենք տեսել ենք և՛ կարմիր, և՛ վարդագույն և՛ մուգ մազերով: Աստղը հիմա կարծես թե կրկին վերադարձել է իր «դասական» բաց մազերին:

Image00003

Էմմա Սթոուն

Դերասանուհին ունեցոլ է և մուգ և բաց մազեր, բայց, ինչպես նշում են լրատվամիջոցները, ո՛չ մուգն է սազում, ո՛չ բացը. այդպես նրան շփոթելն է հեշտ:

Եվ շատ լավ է , որ հիմա Էմման նախընտրում է «արևագույնը». այսպես «Լա Լա Լենդի» աստղին հաստատ չես շփոթի:

Image00006