Recent posts
To top
7 Aug

Նատալի Տոնոյան. ամառ և դիմահարդարում

Գեղեցիկ և ճիշտ դիմահարդարվելու, ամռանը լավ տեսք ունենալու և սեզոնի «վրձնային թրենդներին» ծանոթանալու համար՝ մենք զրուցել ենք make-up արտիստ Նատալի Տոնոյանի հետ:

-Ամառ, շոգ, արևի ուղիղ ճառագայթներ. ինչպե՞ս պաշտպանել մաշկն ու դիմահարդարումը: Ընդհանրապես, դիմահարդարման ի՞նչ կանոններ կան ամռանը:

-Քանի որ շոգ է, խորհուրդ կտամ խուսափել ծանր ու շերտավոր դիմահարդարումից: Անհրաժեշտ է տոնային քսուքից առաջ օգտագործել սփրեյ-տոնիկներ: Դեմքի տոնը պետք է լինի թեթև և շողացող, հենց այս պատճառով առաջարկում եմ ընտրել ավելի նոսր բաղադրությամբ քսուքներ: Եվ իհարկե, չպետք է մոռանալ դիմափոշու մասին. այն ֆիքսող դեր է կատարում՝ շպարը դարձնելով ամբողջական:

Image00001

– Ո՞րն է սեզոնի գլխավոր թրենդը, ինչպե՞ս նորաձեւ դիմահարդարվել:

-Այս սեզոնին նորաձև են կրակային ու վառ երանգները, թաց ու շողացող մաշկը և չեզոք գույնի շրթներկը:

-Հետաքրքիր է` ինչպե՞ս եք ընտրում դիմահարդարման տեսակն ու երանգը յուրաքանչյուր հաճախորդի համար. կա՞ն ընդհանուր կանոններ, որ տարածվում են բոլոր տեսակի մաշկերի վրա, թե միշտ պետք է անհատապես մոտենալ:

-Չնայած գոյություն ունեն ընդհանուր կանոններ, այսպես ասած, «տարրական այբուբեն», բայց ես կարծում եմ, որ պետք է յուրաքանչյուր հաճախորդի անհատական մոտեցում ցուցաբերել. չէ՞ որ մեր աշխատանքն արվեստ է, իսկ յուրաքանչյուր դիմագիծ, յուրաքանչյուր նոր հաճախորդ, տանում է դեպի նոր բացահայտում:

Image00002

-Դուք աշխատում եք և՛ հայտնի դեմքերի, և՛ «ոչ աստղային» աղջիկների հետ: Հետաքրիիր է՝ ո՞րն է ավելի հեշտ, և կա՞ տարբերություն այս աշխատանքների մեջ:

-Երբեք չեմ տարանջատել հանրային մարդկանց ու մյուս հաճախորդներիս: Միայն կարող եմ ասել, որ հայտնի դեմքերն ավելի համարձակ են և պահանջկոտ: Ընդհանրապես, փորձառու մարդկանց հետ աշխատելիս որպես մասնագետ ավելի ես աճում, նոր մտքեր են ծնվում:

-Մենք Ձեզ տեսել ենք նոր և մեծամասշտաբ նախագծերի մասնակցելիս, հիմա ի՞նչ փուլում է գտնվում Ձեր աշխատանքային կյանքը: Ի՞նչ պլաններ կան՝ կապված ապագայի հետ:

-Ուրախալի նորություն ունեմ ինձ հետևողների համար. արդեն բացվել է Natalie Tonoyan MUA make-up school-ը: Ապագայի հետ կապված պլաններ շատ կան: Սեպտեմբերին կարող եք սպասել նոր ու հետաքրքիր նախագծին, իսկ այդ նախագծի նորություններին առաջարկում եմ ծանոթանալ՝ հետևելով ինձ instagram-ում՝ @makeupnatale:

Image00003

-Իսկ ովքե՞ր կարող են դիմել  Natalie Tonoyan MUA make-up school-ին, հատուկ պահանջներ ու պայմաններ կա՞ն:

-Ո՛չ:  Կարող են դիմել բոլոր ցանկացողները: Պետք է պարզապես գրանցվել և մոտենալ խորհրդատվության համար: Այստեղ կուրսերը շատ տարբեր են և յուրաքանչյուրի համար կարող ենք գտնել ուսման իր ցանկացած ու նախընտրած տարբերակը: Ի դեպ, հետաքրքիր դասընթացներ ունենք նաև այն աղջիկների համար, ովքեր ցանկանում են ինքնուրույն դիմահարդարվել:

Ավելի ամբողջական ինֆորմացիա ստանալու և դասընթացներին մանրամասն ծանոթանալու համար՝ առաջարկում եմ զանգել  +374 77 903 901 հեռախոսահամարով:

Image00004